Թալիբների առաջնորդը ժամանել է Քաբուլ

Մարդը, որին համարում են թալիբների գլխավոր քաղաքական առաջնորդ, Աբդուլ Գանի Բարադարը ժամանել է Քաբուլ, հաղորդում է FoxNews-ը:
Թալիբանի պաշտոնական ներկայացուցիչ Զաբիխուլա Մուջախիդի խոսքով՝ Բարադարը նոր կառավորության շուրջ խորհրդակցության համար է ժամանել:
Ակնկալվում է, որ թալիբները կհայտարարեն նոր կառավարության մասին օգոստոսի 31-ից հետո, երբ ամերիկյան զորքերը երկրից դուրս կբերվեն: