Մոսուլում հզոր պայթյուն է որոտացել
Մոսուլում պայթյունի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ավելի քան 20 հոգի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Պայթյունը որոտացել է Մաշահդա թաղամասում: Մահապարտն իրեն պայթեցրել է փախստականների բազմության մեջ: Տուժածների մեջ կանայք և երեխաներ կան: Ինչպես նշվում է՝ իրաքյան բանակին շաբաթ օրը հաջողվել է մի քանի անվտանգ միջանցք ստեղծել, որոնցով խաղաղ բնակիչները կկարողանան լքել Մոսուլը:
