Տվե՛ք այդ զենքը մարդկանց. Սեյրան Օհանյան

«Ազգ-բանակ»-ի թիկունքում պետք է լինի «ազգ պետություն» կառուցելու գաղափարը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարում իր ելույթում նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Անդրադառնալով անցած խորհրդարանական ընտրություններին, Սեյրան Օհանյանն ասաց. «Այս դժվարագույն պայմաններում, բարդ իրավիճակում յուրաքանչյուր պետական մակարդակի եւ միջազգային հանրության ուշադրության ներքո անցկացված ցանկացած այդպիսի միջոցառում պետք է մի քանի խնդիր լուծեր եւ ժողովրդի համար ապահովեր զարգացման նախապայմաններ։ Բայց արդյոք ԱԺ ընտրություններում գերիշխե՞ց արդարությունը, արդյոք մենք փարատեցի՞նք հուսահատության այն մթնոլորտը, որ այսօր կա Հայաստանում, արդյոք մենք ստեղծեցի՞նք պայմաններ մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար։ Այս հարցերի պատասխանը մեկն է. ԱԺ ընտրությունների արդյունքներով մեծահարուստների եւ շատ-շատ մարդկանց, որոնք բացասական հատկանիշներ ունեն հասարակության մեջ, պարտադրումի եւ ժողովրդի նսեմացումի երեւույթ իրականացվեց։ Սա, կարող ենք ասել, որ որոշակի նաեւ բարոյական ազդեցություն ունեցավ եւ նսեմացրեց մեզ բոլորիս»։ Նրա խոսքով, իրենք այժմ չլինելով խորհրդարանում, պարտավոր են ազդել այն գործընթացների վրա, որ Հայաստանում տեղի կունենան։ Սեյրան Օհանյանը խոսեց նաեւ «ազգ-բանակ» հայեցակարգի մասին, նշելով. «Եթե մենք այսօր խոսում ենք այն, մասին, որ ազգ-բանակ գաղափարի ներքո պետք է իրականացվի մեր երկրի պաշտպանությունը, ապա դրա թիկունքում պետք է լինի ազգ-պետություն կառուցելու գաղափարը։ Եթե բանակային իրադրության մեջ հիմնական գործոնները մարդը, զինվորն ու զենքն են, ապա պետության գործունեության մեջ մարդը մնում է նույն մարդը, իսկ զենքը տնտեսությունն է։ Տվեք այդ զենքը հայ մարդուն, որ մեր երկիրը տանեն դեպի առաջընթաց։ Դա ազատականացված, մենաշնորհներից զերծ տնտեսության ստեղծումն է, ժողովրդագարական խնդիրների լուծումը, վստահության մթնոլորտի ձեւավորումը, արդար հասարակության ստեղծումը։ Տվեք այդ զենքը մեր քաղաքացիներին»։ Նա կոչ արեց քաղաքական եւ քաղաքացիական ուժերին համախմբվել. «Միայն այդպես կարող ենք ԱԺ-ից դուրս քաղաքացիական հասարակության մաս կազմելով մեր ձայնը հասու դարձնել եւ ստիպել, որ ճիշտ գործունեություն ծավալվի։ Պետք է իշխանություններին հաշվետվողականության կանչենք»։ Նշենք, որ «Ժառանգության» համագումարին ներկա են Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, Ազատամարտիկներ եւ «Ժառանգության» անդամները

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video) Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով Իսրայելը հիաuթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ ռшզմական ճնշման նվազեցմամբ Կռիվ Փաշինյանի ու քաղաքացու միջև․ «Դուք 5000 տղաների մահվան պատճառն եք, դուք Արցախ եք հանձնել» (video) Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել հենց որ Կիևն ու Զելենսկին կայացնեն անհրաժեշտ որոշումը. Պեսկով Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռներով սուզանավ է ուղարկել Եվրոպա Երևանում Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի․ Սուրենյանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Մենք տանջվում ենք Նիկոլի ձեռը․․․ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ հարցին լուծում տալ․ հարցում (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին «Սրիկանե՛ր, 5 ամիս սպասեցրել եք ու գիտե՞ք՝ ինչ է ասել ԱԱԾ-ն անհետ կորածների ծնողներին»․ Ստեփանյան (video) «Նիկոլն Էրեբունիում խայտառակվել են․ հետևից թքել են»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով «Միդոկալմ» դեղամիջոցի դեֆիցիտ է դեղատներում. Քաղաքացիներն ահազանգում են «Էդ հիվանդանոցի չափ քար ընկներ գլխիդ»․ Ռուզան Ստեփանյան (video) Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am