Թալիբների կողմից գերեվարված հնդիկներն ազատ են արձակվել
Հնդիկները, որոնց ավելի վաղ թալիբները գերեվարել էին Քաբուլի օդանավակայանի մոտակայքում, ազատ են արձակվել, հաղորդում է The Times of India-ն:
«Բոլոր առեւանգված հնդիկներն ապահով են Քաբուլում. պատրաստվում են նրանց տարհանման փաստաթղթերը»,- նշված է The Times of India-ում:
