Կին ա, արա, թողեք, վզի տակից ինչի՞ եք բռնում. լարված վիճակ «Ֆիզգորոդոկում» (video)
Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, առավել հայտնի որպես «Ֆիզգոռոդոկ», այսօր՝ օգոստոսի 20–ին, քաշքշուկ է եղել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։ Իրավիճակն այնքան լարված է եղել, որ միջադեպից հետո, երբ պարեկային ծառայողների մեքենան արագ ընթացքով տեղից հեռացել է, բնակիչները հետեւից վանկարկել են «թուրքեր»։
