Ահաբեկչություն Պակիստանում. կա 73 զոհ
Պակիստանում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների թիվը հասնելով է 73-ի: Նախօրեին Պարաչինար քաղաքի շուկայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 55 մարդ, իսկ 260-ը ծանր վիճակում տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց: Նույն օրը երկու այլ պայթյուն է տեղի ունեցել Քվետա և Բելուջիստան քաղաքներում, որոնց պատճառով զոհվել է 14 մարդ:
