Արաբական երկրները Կատարում ձգտում են վարքագծի փոփոխության
AP-ն հայտնում է,որ ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավար Անվար Գարգաշը Արաբական երկրները Կատարում իշխանափոխության չեն ձգտում։ Ծոցի երկրները կխզեն Կատարի հետ բոլոր կապերը, եթե Դոհան չկատարի իրենց պահանջները,հայտնել է նա: ԱՄԷ-ն ու իր դաշնակիցները՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Բահրեյնը Կատարում իշխանափոխության չեն ձգտում. նրանք ձգտում են վարքագծի փոփոխության,ընդգծել է ԱԳՆ ղեկավարը: Նշենք, որ 10 երկրներ, այդ թվում՝ 7 արաբական, Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները։
