Բաքուն ու Անկարան նոր պլան ունեն. Ինչ են ծրագրում Թուրքիայի ու Ադրբեջանի Պնախարարները

Ադրբեջանի կողմից իրականացվող մի շարք սադրիչ գործողություններին Զինված ուժերը տալիս են արժանի պատասխան, երեկ ԱԺ-ում հայտարարել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։ Հիշեցնենք, որ սահմաններին ստեղծված իրադրության շուրջ փակ քննարկումն ԱԺ-ում նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։ «Մեր հանրության շրջանում տարածված է այն, որ մենք ունենում ենք կորուստներ ու հակառակորդն անկորուստ է, դա այդպես չէ, իրականությանը չի համապատասխանում, հակառակորդը նույնպես ունի մարդկային կորուստներ ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ: Մենք վերահսկում ենք մեր սահմանները և այդ խնդիրը, որն առաջադրված է Զինված ուժերին, մեր բանակին, մենք կատարելու ենք», - նշել է Ասրյանը:

Պաշտպանության նախարարությունը շաբաթասկզբին հաղորդեց՝ Արարատի մարզի՝ Երասխի ուղղությամբ, Սյունիքի մարզի Սև լճի շրջանում և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում ադրբեջանական զինուժի հետ մարտերի հետևանքով հայկական կողմը երկու զոհ է տվել, ադրբեջանականը՝ առնվազն չորս զոհ և մեկ վիրավոր։ Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինված ուժերի մեկ զինծառայող: Ադրբեջանական կողմը 1 զոհ ու մեկ վիրավոր ունի:

Ի՞նչ նպատակն է հետապնդում Ադրբեջանը սահմանային լարումներ հրահրելով, Գլխավոր շտաբի պետի տեղակալի ներկայացմամբ, հակառակորդը փորձում է տարբեր միջոցներով ճնշում գործադրել, բայց դա չի ստացվում։ Ըստ Ասրյանի, նույն Սև լճի տարածքում ադրբեջանական զինված ուժերը փորձել են մոտենալ հայկական մարտական դիրքերին, սակայն ձախողել են։ Հարցին՝ արդյոք ադրբեջանական կողմի նպատակն առաջխաղացում ունենալն է, Ասրյանն ուղիղ պատասխան չտվեց. «Նպատակը առաջխաղացում ունենալը, դա ռազմական տերմինաբանության մեջ հասկացվում է տարբեր կերպ, կարող է նույնիսկ առաջխաղացում ունենալու միտում չի ունեցել:

Հակառակորդը կարող է փորձել ստուգել նաև մեր զինծառայողների իրականացրած ծառայությունը՝ իրենց սադրիչ գործողությամբ: Այսինքն՝ ինչպես է արձագանքում հայկական կողմը իրենց սադրիչ գործողությանը»: Թե քանի՞ ադրբեջանցի զինծառայող կա Հայաստանի ինքնիշխան տարածքում, Գլխավոր շտաբի պետի տեղակալը խուսափել է պատասխանել։

Երեկ խորհրդարանում էր նաև Արցախի նախագահը։ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ. հանդիպմանն, ըստ Հարությունյանի, սոցիալական և անվտանգային հարցեր են քննարկվել:

Մինչ ՀՀ պատկան մարմիններն անգամ չեն հստակեցնում, թե ՀՀ ինքնիշխան տարածքում որքան ադրբեջանցի զինծառայող է գտնվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները երեկ հերթական անգամ քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ Ստամբուլում մեկնարկել է IDEF-2021 պաշտպանական միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ:

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը նշել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: Նրանք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, և թուրք նախարարը վերահաստատել է՝ «Թուրքիան շարունակում է աջակցել իր եղբայր ադրբեջանցիներին»։

Այն բանից հետո, երբ Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպում է Ադրբեջանի իշխանություններին՝ դրանից հետո մշտապես իրավիճակը լարվում է: Անցյալ տարի օգոստոսին էլ թուրքական պատվիրակությունը հանդիպեց ադրբեջանցի գործընկերներին, և մեկ ամիս անց՝ սկսվեց պատերազմը:

Հիմա տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան հերթական սադրանքն են լարում, հերթական պատերազմն են հրահրելու, իսկ մեր իշխանությունը խոսում է խաղաղություն հաստատելու դիրքերից, այն դեպքում, երբ թշնամին մեր երկրի տարածքում է, իսկ Ալիևը շարունակում է սպառնալ, թե՝ Հայաստանի տարածքում՝ «որտեղ ցանկանան՝ այնտեղ էլ կկանգնեն»:

Ի դեպ, օգոստոսի 17-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը Ստամբուլում մասնակցել է IDEF-2021 պաշտպանական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Պաշտոնական Բաքուն հայտնում է, թե նախարարը ուսումնասիրել է տարբեր ընկերությունների կողմից արտադրված զենքը, սարքավորումները և ռազմական տեխնիկան, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել թուրքական պաշտպանական արդյունաբերության մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Իսկ ցուցահանդեսը բացելիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե վերջին 19 տարիներին Թուրքիան իսկական հեղափոխություն է կատարել պաշտպանական արդյունաբերության ոլորտում և կտրուկ նվազեցրել է զենքի ներկրումից իր կախվածությունը. - «Եթե նախկինում Թուրքիայի պաշտպանական և տիեզերական արդյունաբերության արտադրանքի արտահանումը չէր հասնում նույնիսկ 250 մլն դոլարի, ապա այսօր այդ ցուցանիշը գերազանցել է 3 մլրդ դոլարի նշագիծը»: Էրդողանը հավելել է, թե ժամանակակից Թուրքիան աշխարհի 3-4 առաջատար երկրների շարքում է հարձակվող անօդաչու թռչող սարքերի մշակման, արտադրության և վաճառքի ոլորտում, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը մարտի դաշտում:

Ինչպե՞ս է Հայաստանը նախապատրաստվում թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից նոր հնարավոր սադրանքներին ու դավադրությանը: Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5453 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am