Թուրքիայում հինգ մարդ է մահացել՝ լողավազանում հոսանքահարվելու հետևանքով
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում հոսանքահարվելու հետևանքով մահացել է 5 մարդ, այդ թվում երկու երեխա: Այս մասին հայտնում է Yeni Safak-ը, փոխանցում է ТАСС-ը: Լողավազանում գտնվող երեխաները խափանման պատճառով ստացել են հոսանքի հարված: Երեք մարդ մահացել է, երբ փորձել է օգնել փոքրիկներին: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին նրանց կյանքը փրկել չի հաջողվել:
