Սողանք` Չինաստանում. 141 մարդ անհայտ կորած է համարվում
Չինաստանի Սիչուան նահանգում սողանքի հետևանքով 141 մարդ անհայտ կորած է համարվում. հայտնում է Газета.ру-ն: Սողանքը տեղի է ունեցել Սիչուան նահանգի Մաոսյան շրջանում: Սողանքի տակ է մնացել շուրջ 40 տուն: Այս պահին դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Փրկարարները փորձում են ողջ մնացած մարդկանց գտնել: Սողանքի պատճառ են դարձել հորդառատ անձրևները:
