Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1941-ի
Անցած շաբաթ օրը Հայիթիի հարավ -արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1941-ի:
Նախարարության տվյալներով՝ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից տուժել է նաև ավելի քան 9,9 հազար մարդ:
«Մենք գրանցել ենք 1941 մահվան դեպք՝ 1597-ը հարավում, 205 -ը՝ Մեծ Անսայում, 137 -ը՝ Նիպսում, 2-ը՝ հյուսիս-արևմուտքում», - հայտնում են գերատեսչությունից:
Երկրաշարժը դարձավ երկրի պատմության մեջ ամենաուժեղներից մեկը,:
Քաղաքացիական պաշտպանության վարչության տվյալներով՝ ավելի քան 84 հազար տուն վնասվել կամ ավերվել է, իսկ մոտ 60 հազար մարդ կորցրել է իր տունը:
