Ծեծկռտուք Գերմանիայում. դեպքի վայր է ժամանել 110 ոստիկան
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է ավելի քան 150 մարդ: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Ծեծկռտուքի մասնակիցների մեծ մասը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Ծեծկռտուքի ժամանակ ոստիկանության 15 աշխատակից է տուժել: Ընդհանուր թվով ոստիկանության 110 աշխատակից է ժամանել դեպքի վայր:
