Ադրբեջանի ընդդիմադիր կին գործիչները դուրս են եկել իշխանությունների դեմ
Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության կին ներկայացուցիչները խորհրդակցություն են հրավիրել, որտեղ քննարկվել են քաղբանտարկյալների իրավունքներին և շահերին վերաբերող հարցեր՝ որոշում կայացնելով պայքարելու դրանց պաշտպանության օգտին: Այս մասին հայտնում է ադրբեջանական bastainfo կայքը՝ մեջբերելով կուսակցության կին ներկայացուցիչներից մեկի՝ Քամալա Բահլուլովայի խոսքերը:Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք հիմնականում այնպիսի հարցեր և խնդիրներ, որոնք վերաբերում են երկրի ներսում հասարակական տարբեր շերտերի՝ հատկապես լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալությունների օրեցօր աճող թվին: Մենք պատրաստվում ենք թույլ չտալ, որ դրանք ոտնահարվեն Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- հայտարարել է Բահլուլովան:
