Ֆրանսիայի նախագահն ու նրա կինը շուն են փնտրում
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիթը, Ելիսեյան պալատի համար շուն են փնտրում: Այս մասին տեղեկացնում է Paris Match գործակալությունը։Ֆրանսիայի նախագահն ու նրա կինը մեկ շուն ունեն՝ արգենտինական դոգ ցեղատեսակի։ Բայց նրան զույգը Ելիսեյան պալատ չի տարել, քանի որ Ֆիգարո անունով շունն ապրում է Ֆրանսիայի առաջին տիկնոջ դստեր՝ Թիֆանիի տանը։ Հայտնի է նաև, որ Ելիսեյան պալատում շուն են պահել երկրի նախկին նախագահներ Ժիսկար դ’Էսթենը, Ֆրանսուա Միտերանը, Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը։
