Մոսուլում վիրավորված ֆրանսիացի լրագրողը մահացել է
Ֆրանսիացի լրագրող Վերոնիկ Ռոբերթը, որը վիրավորվել էր Մոսուլում, Փարիզում մահացել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը։Վերոնիկն իր մյուս գործընկերների հետ Մոսուլում պայթել է ականի վրա։ Դրա հետեւանքով իրաքցի լրագրող Բահթիար Հադադը եւ ֆրանսիացի Ստեֆան Վիլենոյը տեղում զոհվել են։ Վերոնիկ Ռոբերթը վիրահատվել է, սակայն նրա կյանքը փրկել:
