2 զոհ՝ 1 օրում, Ալիևը սպառնում է՝ «Կկանգնենք այնտեղ, որտեղ ուզում ենք», իսկ ՀՀ իշխանությունը «թիթեռ է նկարում»

Հայաստանի հասցեագրված հերթական սպառնալիքներից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ` փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ երեկ այցելել է Լաչինի և Քելբաջարի շրջաններ, որոնք վերջին պատերազմից հետո անցան Բաքվի վերահսկողության ներքո: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ալիևը մասնակցել է Լաչինում կառուցվող միջազգային օդանավակայանի, ինչպես նաև Լաչինից Քելբաջար ձգվող թունելի հիմնարկեքին: «Երկրի նախագահը նաև ծանոթացել է Քելբաջարում տեղակայված նոր զորամասերի պայմաններին», - հաղորդում է Ադրբեջանի նախագահական նստավայրը:

Վերջին օրերին իրավիճակը հայ֊ադրբեջանական սահմանի այս հատվածներում կտրուկ սրվել է, երեկ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով զոհվել էր 19-ամյա շարքային Արման Հակոբյանը: Ավելի վաղ նույն օրը, սահմանի մեկ այլ՝ Երասխի հատվածում կրակոցներից մահացու վիրավորում էր ստացել 46-ամյա ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը:

Մեկ օրում՝ 2 զոհ: Իսկ պաշտոնական Երևանը դեռ նույնիսկ չի արձագանքել Իլհամ Ալիևի հայտարարություններին: Ինչ է ասում Ալիևը. «Դա մեծ սխալ կլինի, և հենց իրենք կզղջան։ Քանի որ մենք հավերժ չենք պահի այդ առաջարկը սեղանին», նա 2 օր է հոխորտում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Մեր երկրում դեռ ԱԳ Նախարար չկա, իսկ ՊՆ նորանշանակ նախարարը դեռ երկրի պաշտպանական հարցում դեռևս հանդես չի եկել ոչ հասարակության առջև, ոչ էլ միջազգային հանրությանն ուղղված հայտարարություններով, մեկնաբանություններով:
Մեր հասարակությունը չգիտի՝ լայնամասշտաբ պատերազմի վտանգ սպառնո՞ւմ է Հայաստանին՝ Սյունիքից, Գեղարքունիքից: Կամ՝ որքան է այս իրավիճակը ձգվելու... Մինչև Հայաստանի տարբեր մարզերի քաղաքների ու գյուղերի բնակիչներն ընտելանան ամենօրյա կրակոցների՞ն...

Պաշտոնական Բաքուն Հայաստանից փաստաթղթի ստորագրում է պահանջում, ընդ որում՝ Ռուսաստանին էլ խրատում է, թե՝ «չփորձեք զինել հայերին»: Իսկ մեր երկրում չկա մի իշխանավոր, որը կհայտարարեր, որ եթե «հաղթանակած» Ալիևին պատերազմից ավարտից հետո կարելի է զինվել, Թուրքիայի ու Պակիստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել, այդ ի՞նչ տրամաբանությամբ է Ալիևը պահանջում Հայաստանին ընդհանրապես չզինվել:

Հայաստանի հասարակությունն Ալիևի այս շարունակական լկտիությանը դեռ որքան պետք է ունկնդրի, միջազգային հանրությունն այս զավթողական քաղաքականությունը դեռ որքան պետք է լսի, Հայաստանի տարածքների հանդեպ հավակնությունները որքան պետք է լսի...

Հայաստանի իշխանություն կոչվածը, որն ի պաշտոնե պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը՝ ի՞նչ պատասխան քայլեր ունի:

Դեռ որքան է Փաշինյանի իշխանությունը հասարակությանը ապացուցելու, թե Հայաստանին ձեռնտու կլինի ապաշրջափակումն ու Ադրբեջանի հետ սահմանների հստակեցումը այն դեպքում, երբ Ադրբեջանը ակնհայտ ցույց է տալիս, որ Հայաստանն ու հայ ժողովրդին համարում է թշնամի և ձգտում է ընդդեմ Հայաստանի տարածքների նոր նվաճողական քաղաքականություն վարել:

Այսօր Ալիևը կրկին ելույթ է ունեցել, հանդես գալով՝ Հայաստանի տարածքների հանդեպ նոր հավակնություններով, ընդ որում՝ շեշտելով՝ «կկանգնենք այնտեղ, որտեղ ուզում ենք»:

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում...

Մեր երկրի խորհրդարանում ՀՀ կառավարության նախաձեռնած արտահերթ նիստն է ընթանում, որի օրակարգում է՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3051 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am