Մաո Ցզեդունի հսկա ոսկե արձանը կանգուն մնաց ընդամենը 3 օր
Չինաստանի Հենան նահանգում կործանել են Մաո Ցզեդունի 36 մետրանոց ոսկե արձանը, որի կառուցումն ավարտվել էր հունվարի 5-ին։ Այս մասին հայտնում է Bangkok Post-ը։ Տեղի պաշտոնյաների խոսքով՝ պատճառը, որով հուշարձանը որոշվել է հեռացնել, անհասկանալի է։ Բետոնից ու պողպատից հուշարձանի շինարարության վրա ծախսվել է մոտ 460 հազար դոլար։ Այն պատված է ոսկով։ Միջոցները հավաքել էին Տունսյույ մարզում գտնվող գյուղերից մեկի բնակիչները, որտեղ էլ տեղադրվել էր արձանը։
