Պիտակները սխալ չեն, բայց ոչինչ չեն բացատրում

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նախորդ խմբագրականում ես արձանագրել էի, որ Ազգային ժողովի բանավեճն ընթանում է «թալանչի» եւ «հողատու» պիտակների շուրջ, եւ այդ պրիմիտիվ բանվեճն ինձ թվում է վնասակար՝ պետության տեսանկյունից: Ընթերցողների արձագանքը երեք տեսակի էր. 1/ «թալանչին» ճիշտ է, «հողատուն»՝ սխալ, 2/ «հողատուն» ճիշտ է, «թալանչին»՝ սխալ, 3/ երկուսն էլ ճիշտ են, ու պետք է խորհրդարանական այդ երեք (իրականում՝ երկու) ուժերին հանել ասպարեզից եւ քաղաքական դաշտ բերել այլ ուժերի: Արդյո՞ք ես համաձայն եմ այդ երեք պնդումների հետ: Եվ այո, եւ ոչ:

 «Թալանչին» եւ «հողատուն»՝ բնորոշումները, որոնք կիրառվում են նախկին եւ ներկա իշխանությունների եւ խորհրդարանում այժմ ներկայացված ուժերի հանդեպ, սխալ չեն, բայց այդ ամենը «փազլի» (խճանկարի) մի տարր էր, որն առանձին դիտարկելիս մենք շատ հեռու ենք ամբողջական պատկերը հասկանալուց: Եթե նպատակն ինչ-որ մեկին վիրավորելն է, «զգետնելը», «ջախջախելը», ապա խնդիր չկա՝ կարելի է սահմանափակվել այդ պիտակներով: Բայց եթե ձգտում կա գտնել մեր պետության զարգացման առավել բարենպաստ եւ իրատեսական ճանապարհը, ապա այս պիտակավորումները բավարար չեն:

Եվ այդպես է ոչ միայն այդ հարցում: Վերցնենք օրինակի համար մեկ այլ դրամատիկ իրադարձություն, որը տեղի է ունեցել շատերիս կյանքի օրոք՝ Խորհրդային Միության փլուզումը: Նրանք, ովքեր ապրում են «հին ժամանակների» կարոտախտով, ասում են՝ «Գորբաչովն իր սխալ քաղաքականությամբ կործանեց հրաշալի, ծաղկուն երկիրը»: (Նրանց մի մասը խոսում է այս կամ այն «մութ ուժերի» դավադրության մասին, բայց ծայրահեղական, նախապաշարումներով պայմանավորված տեսությունները մենք չենք քննարկում): Ավելի ազատական, արեւմտամետ հայացքներ ունեցողներն ասում են, որ այդ երկիրն այլեւս կենսունակ չէր եւ մահացավ, այսպես ասած, «սեփական մահով»: Այդ երկու պնդումները սխալ չեն, բայց մեծ հաշվով ոչինչ չեն բացատրում. թե՛ մեկ անձի գործողությունները, եւ թե՛ «պատմության բնականոն ընթացքը» ենթարկվում են ավելի մեծ օրինաչափությունների, որոնք, իհարկե, համակարգչային մեկ էջում հնարավոր չէ բացահայտել: Համենայնդեպս, իմ համեստ կարծիքը հայտնեմ. Խորհրդային Միությունը կարող էր տրանսֆորմացվել եւ դառնալ քիչ թե շատ ժողովրդավարական եւ շուկայական երկիր, եթե բաղկացած չլիներ ազգային հանրապետություններից, որի վերնախավը (այդ թվում նաեւ՝ կոմունիստական) չունենար ամբողջ իշխանությունը վերցնելու եւ հանրապետությունների ողջ հարստություններին տիրանալու հավակնություններ:

Դառնալով մեր խնդրին՝ արձանագրենք, որ քաղաքական ուժերը եւ նրանց կողմնակիցները, բնականաբար, պետք է ասեն՝ մենք տանում ենք երկիրը դեպի պայծառ ապագա, կամ՝ եթե մենք լինենք, ապա կտանենք երկիրը դեպի այդ ապագան: Բայց ինձ ավելի հետաքրքիր է, թե ինչպես են աշխատում հասարակության եւ պետության մեխանիզմները եւ ինչու են այդ մեխանիզմներն այժմ խափանվել:

Վերջում եւս մի զուգահեռ բերեմ: Պատկերացրեք ավտոմեքենաների պահեստամասերի մի կրպակ: Նրա տերը պետք է գովի իր ապրանքը, ասի՝ «էստի համեցեք», պնդի, որ իր պահեստամասերը լավն են, «ֆիրմա են», եւ դրանց գնորդը ոչ մի խնդիր չի ունենա: Նա պետք է ասի նաեւ, որ դիմացի կրպակի տերը շառլատան է եւ խաբեբա: Բայց կան նաեւ մեքենաների դիագնոստիկայի կենտրոններ, եւ եթե մեքենան չի ստացվում «խոդի գցել», դրանք որոշում են, թե որն է անսարքության պատճառը: Աշխատանքի երկու տեսակներն էլ անհրաժեշտ են: Բայց ինձ երկրորդն է հետաքրքրիր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 342 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am