Կատարն անիրատեսական է համարել արաբական երկրների պահանջները
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ Կատարն անընդունելի է համարում շրջափակումը վերացնելու համար արաբական երկրների կողմից ներկայացված պահանջները: Երկրի արտգործնախարար Մուհամադ բեն Աբդուրահման Ալ Թանին Կատարի հանդեպ սահմանված պատժամիջոցները անվանել է անօրինական և երկրի ինքնիշխանությունը խախտող։ «Կատարի անօրինական շրջափակումն ահաբեկչության դեմ պայքարի հետ որևէ առնչություն չունի: Դրա նպատակը Կատարի ներքին գործերին միջամտելն է ու երկրի ինքնավարությունը սահմանափակելը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Քուվեյթի միջնորդությամբ Կատարին են փոխանցել 13 կետից բաղկացած իրենց պահանջների ցանկը, որոնք անհրաժեշտ է կատարել երկրի դիվանագիտական մեկուսացումը դադարեցնելու համար։
