Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեծ բլեֆը

Կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցի պետականացնելը իրավամբ դարակազմիկ է կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային պատմության մեջ։

Նիկոլ Փաշինյանի՝ նախկինների թալանածը ետ բերելու առաջին հուժկու օպերացիան «Գոլդեն Փելես» հյուրանոցի պետականացումն էր, որը փողոցները փակող հեղափոխական զանգվածներրը ընդունեցին խորը հրճվանքով։ Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը՝ որպես նվիրատվություն, պետությանը փոխանցվեց 2019 թվականի սեպտեմբերին։ Համաձայն գույքի պետականացման մասին կառավարության որոշման՝ հյուրանցը գնահատվել է ավելի քան 7,5 միլիարդ դրամ՝ շենք-շինությունները, դրանց սպասարկման համար հատկացված հողամասը, ինչպես նաև ներսում առկա շարժական գույքը ներառյալ։ Պետականացման պահին հյուրանոցային համալիրում, ըստ կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների այն ժամանակվա նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած զեկույցի, առկա էր 3 հազար 257 միավոր շարժական գույք, որի շուկայական արժեքը գնահատվում էր շուրջ 312 միլիոն 889 հազար դրամ, իսկ պետական գույքի կառավարման կոմիտեին պետական սեփականություն հանդիսացող գույքի պահառության համար բյուջեով գումարներ հատկացված չէին։

Կառավարությունը որոշեց գույքի պահպանությունը ապահովել պետության հաշվին՝ այդ նպատակով ոստիկանությանը հավելյալ գումարներ տրամադրելով ՀՀ պետական բյուջեից։ Իսկ այն ինչ եղավ դրանից հետո, չափազանց հուզիչ էր։ Պետականացումից հետո հյուրանոցի առաջին, երկրորդ, երրորդ, չորրոդ և հինգերորդ աճուրդները չեն կայացել՝ գնորդների բացակայության պատճառով։ Յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո հյուրանոցի գինը նվազել է համապատասխանաբար 5 տոկոսով, ինչը պետական աճուրդների մասին օրենքի պահանջ է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից «Հետք»-ը հետաքրքրվել է, թե որ փուլում է հյուրանոցի օտարման գործընթացը։ «Հետք»-ը գրում է, որ հյուրանոցի մեկնարկային գինը 7.526 միլիարդ դրամից նվազել է և դարձել է 6 միլիարդ 452 միլիոն 996 հազար 757 դրամ։ Սկզբնական գնից այն պակաս է 1 միլիարդ 73 միլիոն 461 հազար 43 դրամով։ Այն համարժեք 2 միլիոն 208 հազար ԱՄՆ դոլարի (486 դրամ-1 դոլար միջին փոխարժեքով)։ Ուշագրավ է, որ 2021 թ.-ին հյուրանոցն այլևս աճորդի չի հանվել, աճուրդներ չեն կազմակերպվել։ 

Սկզբնական գնից այն պակաս է 1 միլիարդ 73 միլիոն 461 հազար 43 դրամով։ Այն համարժեք է 2 միլիոն 208 հազար ԱՄՆ դոլարի (486 դրամ-1 դոլար միջին փոխարժեքով)։ Ուշագրավ է, որ 2021 թ.-ին հյուրանոցն այլևս աճուրդի չի հանվել, աճուրդներ չեն կազմակերպվել։ Հայտնի է, որ կորոնավիրուսի համավարակի բռնկման փուլում հյուրանոցում բնակվել են մեկուսացված անձինք, իսկ հետագայում այնտեղ են տեղավորվել նաև 2020 թ.-ի պատերազմի ժամանակ Արցախից տեղահանված ընտանիքներ։ Հիմա հարց՝ ի՞նչ ստացավ պետությունը այս հյուրանոցի պետականացումից։ Փաստորեն՝ ոչինչ։ Հյուրանոցը դարձել է չաշխատող ձեռնարկություն, և բնականաբար պետությանը ոչ մի լումա հարկ չի մուծվում։ Ավելին՝ պետությունը ստիպված է իր վրա վերցնել հյուրանոցի պահպանության գործառույթը՝ դրա համար վճարելով հավելյալ գումարներ։ Իսկ հյուրանցի գինը գնալով նվազում է, գնորդներն էլ չկան ու չկան։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ հուժկու պայքարի և նախկինների թալանածով բյուջեն լցնելու մեծ ստի մասին։ Իսկ փողոցներ փակող մարդիկ մինչ օրս սպասում են այն երջանիկ օրվան, երբ Փաշինյանը կխլի նախկին թալանչիների ունեցածը և այն կնվիրի իրենց։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 5417 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am