Վրեժ են լուծում երևանցիներից․ ազգային ճգնաժամի հեռանկարը

Կառավարությունը վերջին նիստում որոշեց սահմանափակել եկամտահարկի վերադարձի արտոնությունը։

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ մինչև 2025 թվականը եկամտահարկի վերադարձը մայրաքաղաք Երևանում քիչ- քիչ կնվազի և ի վերջո կպահպանվի բացառապես Երևանից դուրս իրականացվող շինարարության համար։
Ինչպես հայտնի է, նորակառույց բնակելի և անհատական տների կառուցման համար 2016 թվականից սկսած գործում է եկամտայիյն հարկի գումարով հիփոթեքային վարկի տոկոսների հատուցման մեխանիզմը։ Այս գաղափարը կյանքի է կոչել այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Պետք է նկատել, որ եկամտային հարկի արտոնությունը մեծապես նպաստել է ողջ հանրապետությունում բնակարանային շինարարության ծավալների կտրուկ աճին՝ տնտեսության այս ոլորտի համար ապահովելով կայուն աճ։

Նոր փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ 2022թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երեւանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023թ. հունվարի 1-ից՝ Երեւանի երկրորդ գոտու, 2023թ. հուլիսի 1-ից՝ Երեւանի երրորդ գոտու, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ Երեւանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ:

Այսինքն՝ առաջիկա 3 տարում նոր կառուցապատումները կուղղորդվեն Երեւանի չորրորդ և ավելի բարձր գոտիների տարածքներում, իսկ 2025 թվականից, առանց ժամկետային սահմանափակումների, եկամտահարկի վերադարձի արտոնությունը կգործի բացառապես Երեւանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրերում։ Երևանի տարածքում մինչեւ 2022թ. հունվարի 1-ը տրված շինթույլտվությունների համար արտոնությունը կգործի նաև հետագայում՝ հաշվի առնելով ներդրումային շահերի պաշտպանության կարևորությունը։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում ասել է, որ օրենսդրական փոփոխության նպատակը հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձին տարածքային համաչափ զարգացման նշանակություն և ավելի ընդգծված սոցիալական նշանակություն հաղորդելն է: Նախարարը հիշեցրել է, որ արտոնությունը գործում է ավելի քան 5 տարի, եւ արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակում է իրականացվել Երեւանում։ Թե ինչու է կառավարությանը այդքան մտահոգել Երևանում իրականացվող շինարարական մեծ ծավալների փաստը, դժվար է հասկանալ։

Երևանը, ավելի քան որևէ բնակավայր, բնակֆոնդի թարմացման առաջնային խնդիր ունի։ Երևանի բազմաբնակարան շենքերի 90 տոկոսից ավելին կառուցվել են խորհրդային տարիներին, դրանցից շատերն այսօր արդեն հատել են նախագծով սահմանված ֆիզիկական գոյության ժամկետը և չեն համապատասխանում սեյսմակայունության արդի պահանջներին։ Օրինակ՝ նախորդ դարի 60-70-ականներին կառուցված խրուշչովյան շենքերի նախագծային առավելագույն ժամկետը 50 տարի է եղել, որը վաղուց արդեն լրացել է։ Այդ շենքերն այսօր արդեն վթարային են, և քաղաքապետարանը պարբերաբար ստիպված է լինում գումարներ հատկացնել դրանց ամրացման համար։ Սակայն ամրացումը հարցի հիմնավոր լուծում չէ, դրանք վաղ թե ուշ քանդվելու են, որովհետև ի սկզբանե կառուցվել են որպես ժամանակավոր բնակարաններ։ Որպես համեմատություն նշենք, որ օրինակ Մոսկվան վաղուց է հրաժեշտ տվել խրուշչովկաներին։

Բնակֆոնդի թարմացումը Երևանում ազգային անվտանգության խնդիր է, որովհետև հնարավոր երկրաշարժի դեպքում մայրաքաղաքը ուղղակի կհայտնվի անելանելի վիճակում։ Բնակֆոնդը թարմացնելու առաջնահերթությունը, ի դեպ, ամրագրված է նաև Երևանի վերջին գլխավոր հատակագծում, որի ժամկետն ավարտվել է 2020 թվականին, իսկ նոր հատակագիծ դեռևս մշակված չէ։ Պետությունը պարտավոր է մտածել երևանյան խրուշչովակներին հրաժեշտ տալու, դրանք քանդելու և փոխարենը ժամանակակից նորակառույց բնակելիներ կառուցելու մասին։ Եկամտահարկի վերադարձը Երևանում նոր բնակֆոնդի ստեղծման արդյունավետ գործիք էր։ Սա անհերքելի փաստ է, որը, սակայն, չգիտես ինչու անհանգստություն է պատճառել կառավարությանը։

Մարզերում բնակելի կառուցապատման տեմպն ակտիվացնելու համար կառավարությունը կարող էր հավելյալ արտոնություններ սահմանել մարզերի համար, ոչ թե սահմանափակել նոր բնակֆոնդի ստեղծումը Երևանում։ Սրա արդյունքում Երևանում շինարարության ծավալները կտրուկ կնվազեն՝ մայրաքաղաքին կանգնեցնելով ճգնաժամային հեռանկարի առաջ։ Հավելյալ նշենք նաև, որ շինարարության մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ պետական բյուջեն եկամտահարկի փոխարեն ստանում է այլ  հարկատեսակներ։ Այսինքն՝ եկամտային հարկի վերադարձը բյուջեի մուտքերի վրա բացասաբար չի անդրադառնաում։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 6023 անգամ
Լրահոս
Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am