Արգամիչի ստեղծածը Փաշինյանն ավերակ է դարձնում

Այս տարիներին եզակի դրական ծրագրերից մեկը վարկերի տոկոսները եկամտահարկով վերադարձնելու արտոնությամբ բնակարաններ ձեռքբերելն էր։ Օրեսդրական այս նախագիծը ասպարեզ բերվեց Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք եւ գործում էր ավելի քան հինգ տարի:
Նիկոլ Փաշինյանի ջարդարար իշխանությունը որոշել է այս օրենքն էլ կասեցնել:
Այն պարագայում, երբ ծրագրի շնորհիվ բազմաթիվ մարդիկ՝ երիտասարդ պաշտոնյաներ, ծրագրավորողներ, լրագրողներ, բժիշկներ, բնակարաններ ձեռք բերեցին։ Ծրագիրը նախեւառաջ ժողովրդագրական առումով իր դրական ազդեցությունը գործեց, բազմաթիվ երիտասարդ զույգեր, որոնց համար առաջնահերթ էր սեփական բնակարանը ունենալը եւ առանձին ապրելը, ամուսնացան, երեխաներ ունեցան, չարտագաղթեցին, իրենց ապագան կառուցեցին եւ կառուցում են Հայաստանում։
Երկրորդ՝ ծրագիրը տնտեսական մեծ աշխուժություն մտցրեց շինարարական շուկայում, բազմաթիվ շենքեր սկսեցին կառուցել, իսկ դա նշանակում է՝ աշխատատեղերի ստեղծում:

Բացի այդ բազում տնտեսվարողներ դուրս եկան ստվերից: Եթե նախկինում շատերը կհամաձայնեին չգրանցված աշխատող լինել, աշխատավարձը ստանալ «սեւով», ապա այս ծրագրից օգտվելու համար շատերը պահանջեցին գործատուից իրենց բերել հարկային դաշտ:
Պարզ ասած՝ սա իդեալական ծրագիր է քաղաքացու համար, ինչը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի մոտ վրդովմունք է առաջացրել: Կառավարության պատասխանատուների հաշվարկով՝ ծրագիրը մեծ ֆինանսական բեռ է պետության համար:
Բայց այս փաստարկը որեւէ քննադատության չի դիմանում, եթե ֆինանսական բեռ է բյուջեի համար, բյուջեւում, կոպիտ ասած փող չկա, ապա ինչպես են երեք տարի այս իշխանություներն իրենց ճոխ-ճոխ, միլիարդավոր պարգեւավճար բաժանել, եթե բյուջեում փող չկա, ինչու էր Փաշինյանը իր առանձնատունը 2 միլիոն դոլարանոց վերանորոգում: Նիկոլ Փաշինյանը իր թիմի հետ եկավ իշխանության, բյուջե թալանելու հաշվին իրենք էլ բնակարաններ ձեռք բերեցին, օգտվում են այդ ծրագրից, հիմա որոշել են, որ բավ է, կարող է այն այլեւս չգործել եւ այդ գումարներն էլ ուղղել սեփական, այլ ոչ թե շարքային քաղաքացու գրպանը: Ավել փողը երբեք չի խանգարի, մանավանդ, որ իրենց կենսամակարդակն այնքան է բարձրացել, որ հիմա տներ են ձեռք բերում Շվեցարիայում եւ Կանադայում:

Այնուամենայնիվ, զարմանալի է՝ եթե կառավարությունը ֆինանսի խնդիր ունի, բյուջեում, իսկապես, փող չկա, ինչու Փաշինյանը չի դիմում իր թուրք բարեկամներին եւ ֆինանսական աջակցություն խնդրում, չէ՞ որ ցարի պես կանգնած են իր թիկունքին եւ վայնասուն էին բարձրացրել Նիկոլ Փաշինյանի հնարավոր հեռացման առիթով:

Ի դեպ, ծրագիրը աստիճանաբար է կասեցվելու, սկզբում Երեւանում, կառավարության բացատրությունն այն է, թե զարկ են տալիս համաչափ զարգացմանը, որպեսզի մարզերում էլ բնակարաններ կառուցվեն: Բայց եթե մարզերում ապրելը անվտանգ չէ, եթե բոլոր պետական եւ մասնավոր հիմնարկները, ուսումնական հաստատությունները տեղակայված են մայրաքաղաքում, եթե մարզերում մարդիկ ունեն աշխատանքի խնդիր, ինչպե՞ս եւ ինչո՞ւ պետք է մնան այնտեղ ապրելու։ Մարզերի համաչափ զարգացումը կյանքի կոչելու համար մինչ այս ծրագիրը վերացնելը բազմաթիվ քայլեր կան անելու:

Անի Սահակյան

դիտվել է 5975 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am