Նիկոլի քավորը ընդդիմության համար էլ է սրբություն

Մեկ շաբաթյա դրամատիկ ու սկանդալային քննարկումներից, եռացող կրքերից հետո խորհրդարանը վերջապես ընտրեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահներին: Մինչ այդ իշխանությունն ու ընդդիմությունը հասցրեցին հատել բոլոր կարմիր գծերը, քննարկումները վերածել փոխադարձ վիրավորանքների, անգամ զորք մտավ նիստերի դահլիճ, որ հանդարտեցնի պարված կրքերը: Բայց ուշագրավ է, որ այս հախուռն քննարկումների տակ քողարկված է ընդդիմություն-իշխանություն անանց սեր, որը բացահայտվեց գաղտնի քվեարկության արդյունքներով:
Նիկոլ Փաշինյանի քավորը՝ Վահե Ղալումյանը, որն առաջադրվել էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրվել է 74 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ինչպես հայտնի է` խորհրդարանում իշխող Քաղպայմանագիրն ունի 71 մանդատ, իսկ սա նշանակում է, որ ևս երեք պատգամավոր ընդդիմությունից ձայն է տվել Փաշինյանի քավորին, ըստ ամենայնի Փաշինյանի քավորը սրբություն է ոչ միայն սանիկական ընտանիքի համար, այլեւ հայրենի ընդդիմության: Այն ընդդիմության, որը մինչեւ խորհրդարան անցնելը յոթհարկանի հայհոյանքներով էր խոսում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի մասին, այն ընդդիմության, որը խոստանում էր իշխանության կյանքը դժոխքի վերածել, մինչդեռ որին այսօր անգամ արգելում ն խորհրդարանի նիստերի դահլիճում հնչեցնել Նիկոլ բառը, իսկ եթե որեւէ մեկի մտքով կանցնի իրերն իրենց անուններով կոչել եւ Նիկոլ-ի կողքին կպցնել նաեւ կապիտուլանտ բառը, իշխանությունը պատրաստ է խորրդարանում տեղակայված զորքի միջոցով պատերազմել ընդդիմության հետ:
Այս փոքրիկ դիպվածը նաեւ այն մասին է, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն այսուհետ բարոյական իրավունք չպետք իրեն վերապահի քննարկել նախկին ընդդիմության ոչ ռադիկալ, հարմարվողական քաղաքականությունը: Ընդամենը տաս օր է անցել նոր խորհրդարանի ձեւավորումից եւ մենք տեսնում ենք, որ արտաքուստ արմատական ընդդիմադիրները գաղտնի խաղեր են տալիս իշխանությունների հետ եւ քավորի օգտին քվեարկում: Ինչպես ԱԺ նախկին խոսնակը կասեր՝ «էս չեք, արա՜»:
Նշենք, որ ընդդիմությունը միասին վերցրած 35 պատգամավոր ունի, բայց Հայաստան դաշինքից երկուսն անազատության մեջ են, բացակայում էին եւս երկուսը:
Իշխանությունների աջակցությամբ նաեւ ընդդիմադիրները ստանձեցին հանձնաժողովիի նախագահություն: Այսպիսով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ 71 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ 72 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ 72 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ 71 կողմ 29 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ 71 կողմ, 31 ձայների հարաբերակցությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ 60 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ 70 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ՝ 71 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ 62 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ 59 կողմ, 43 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ 70 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Նկատենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկել են նաև իշխանական պատգամավորներ:
Նշենք, որ խորհդարանում գործելու է 12 մշտական հանձնաժողով, որոնցից 9-ը ղեկավարելու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, երկուսը՝ «Հայաստան» խմբակցությունը, իսկ մեկը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը:

Անի Սահակյան

դիտվել է 4573 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am