Ալեն Սիմոնյանը թող մզկիթ կառուցի ու նամազային ծեսեր կազմակերպի հանուն Փաշինյանի

Նորընտիր Ազգային ժողովի մեկշաբաթյա գործունեությունից ակնհայտ է, որ դավադիր իշխանությունների գերնպատակն է խորհրդարանը բերել իրենց պատկերացրած «կառուցողական» դաշտ, որտեղ չի խոսվի 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության, զոհերի, կորուստների եւ իրենց գործած հանցավոր սխալների եւ դիտավորյալ արարքների մասին։
Ակնհայտ է, որ կա մեկ գլխավոր բառ, որից իշխող թիմն ընկնում է ցնցումների մեջ, դա Նիկոլ անունն է եւ սրան ածանցյալ՝ կապիտուլյացիա, կապիտուլյանտ բառերը: Սրանք խորհրդարանում այլեւս տաբու դարձած բառեր են, ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ԱԺ նորընտիր ղեկավարությանն ի դեմս Ալեն Սիմոնյանին չթույլատրել այդ բառերի կիրառումը եւ հատկապես համատեղ կիրառումը: Սրանով է պայմանավորված Ալեն Սիմոնյանի հիստերիկ պահվածքը, երբ խորհրդարանում հնչում է «շեֆի» անունը ՝ առանց ազգանվան, մանավանդ «կապիտուլանտ Նիկոլ» ձեւակերպումը:
Փաշինյանը Ալեն Սիմոնյանի ձեռամբ պետության թիվ մեկ օրենսդիր մարմնում փորձում է հաստատել անձի պաշտամունքի մթնոլորտ, անհատապաշտական եւ ինկվիզիցիայի ժամանակաշրջան հաստատել Հայաստանում, որտեղ կամ նիկոլապաշտությամբ պետք է զբաղվեն, կամ առնվազն խոշտանգվեն նիկոլատյացության համար:

Իշխանության ամենաստրկամիտ, ծառայամիտ ներկայացուցիչներրից մեկը՝ Ալեն Սիմոնյանը, ինչպես տեսնում ենք հանձն է առել կապիտուլանտի անբեկանելի կամքը կյանքի կոչելու պարտավորություն:
Ի վերջո, Ալեն Սիմոնյանը՝ նախկինում շոուբիզի ոլորտի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, ամենավառ երազում չէր կարող տեսնել իրեն խորհրդարանի օթյակում՝ ԱԺ նախագահի աթոռին, եթե անսկզբունքորեն չկատարեր իր «շեֆի» ցանկացած հրահանգ, նույնիսկ պատերազմից անմիջապես հետո, երբ ողջ թիմը մի կողմ էր քաշվել, որոշների մոտ ամոթի եւ բարոյականության չնչին զգացում էր արթնացել, Ալեն Սիմոնյանը կանգ չառավ որեւէ արգելապատնեշի առջեւ եւ շարունակեց նիկոլապաշտության իր մեսիան, որի արդյունքում էլ հասավ ԱԺ նախագահի աթոռին ու հիմա փորձում է Նիկոլից ավելի նողկալի դառնալ: Պարոն Սիմոնյանին բարեկամաբար խորհուրդ կտանք՝ չմտնել այդ ծանր խարանի տակ, Փաշինյանի մեղքերը չվերցնել իր ուսերին, հատկապես, որ իր շեֆը միայնակ է ստորագրել կապիտուլացիայի փաստաթուղթը՝ թիմակիցնեից որեւէ մեկի կարծիքը չհարցնելով: Ի վերջո, եթե նույնիսկ խորհրդարանում հաջողվեց արգելել Նիկոլ բառը, կամ կապիտուլանտ Նիկոլ արտահայտությունը, պատմությունը չեք կարող սրբագրել, չեք կարող մի ողջ ժողովրդի բառաֆոնդից հանեք դա, կարող եք անգամ մարտնչել սատանայի դեմ եւ հաղթել, բայց իրականության դեմ՝ երբեք:
Ուստի դադարեք ուժի ցուցադրությունից եւ խորհրդարանում հայտարարված արտակարգ դրությունը վերացրեք:
Դադարեք հանուն նՆիկոլ Փաշինյանի ինքնաիրավչությունը, լիազորությունների չարաշահումը, որի մասին արդեն բարձրաձայնում են ընդդիմադիրները: Ժամանակն ամեն բան եւ ամեն մեկին իր տեղն է ցույց տալու, աշխարհում չի եղել կապիտուլանտ, որն անփառունակ վախճանի չի արժանացել: Մի կնքեք նրա հետ ձեր մահկանացուն:

Հակառակ դեպքում անհատապաշտական նկրտումները բավարարելու համար Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտանք մի հարմար տեղում մզկիթ կառուցել եւ հանուն Փաշինյանի նամազային ծեսեր կազմակերպել:

Անի Սահակյան

դիտվել է 804 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am