Փաշինյանի խոստացած սենսացիան․ ստախոսություն կառավարության նիստում


Դեռևս 2018 թվականի օգոստոսին, երբ վարչապետի աթոռին Նիկոլ Փաշինյանը նոր-նոր էր նստել, բավականին խրոխոստ հայտարարություններ էր անում։ Իհարկե, դրանք հետագայում բացարձակապես իրականություն չդարձան, ճիշտ հակառակը, խնդիրները, որոնց մասին Փաշինյանը խոսում էր, ոչ միայն չեն լուծվել, այլև էլ ավելի է սրվել։
Ահավասիկ 2018 թվականի օգոստոսի 6-ին Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները: «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա: Դա բացարձակապես անթույլատրելի է, և Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը, ցավոք, արդեն երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության ու դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք: Հույս ունեմ, որ ներկաները հենց այս տրամադրությամբ և տրամադրվածությամբ են եկել այսօրվա քննարկմանը: Մենք պետք է այս փակ ու անցանկալի շղթան ի վերջո ճեղքենք»: Այնուհետև պատասխանատուներրը ներկայացրել են ջրամբարների լցվածության մակարդակի, ոռոգման սեզոնը լիարժեք փակելու համար անհրաժեշտ ջրի քանակի, ճեղքվածքը լրացնելու հնարավոր միջոցառումները։
Թերևս հենց այս միջոցառումների արդյունքում, արդեն 2021 թվականի մայիսի 10-ին՝ ԱԺ ընտրություններից առաջ, պառլամենտի ամբիոնից Փաշինյանը հայտարարեց սպասվող սենսացիայի մասին․ <<Առաջիկայում սպասվում է մեր կառավարման սենսացիոն նորություններից մեկը, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակը ամենաբարձրը կլինի վերջին 60 տարվա ընթացքում>>,- ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Ասում են՝ անձրև, ձյուն շատ է եկել, դրա համար է Սևանա լճի մակարդակն այդքան բարձր լինելու: Այսինքն՝ անձրև և ձյուն վերջին 60 տարում Հայաստանում չէ՞ր տեղացել»,- հնարավոր ընդդիմադիրներին այսպես հակադարձելով, թեման փակեց Փաշինյանը և արձանագրեց, որ սա սպասվող սենսացիան ջրային ռեսուրսների կառավարման բոլորովին նոր որակի արդյունքն է։

Բայց, այն ինչ եղավ դրանից հետո, իրավամաբ չափազանց հուզիչ է։ Կառավարության վերջին նիստում տարածքային կառավարման նորանշանկ նախարար, Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը բառացի հայտարարեց, որ այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով ցածր է։ Չնայած այդ հանգամանքին ջրառը լճից էականորեն կավելացվի։ Ոռոգման նպատակով 2021թ․-ի Սևանա լճից բացթողման 170 մլն մ³ չափաքանակը նախատեսվում է դարձնել մինչև 245 մլն մ³, քանի որ
օգոստոսի 5-ի տվյալներով այս տարվա համար նախապես սահմանված թույլատրելի 170 մլն մ³ ջրառից արդեն իսկ կատարվել է 157 մլն մ³-ը։

Գնել Սանոսյանը նաև զեկուցեց, որ շոգ եղանակով և քիչ տեղումներով պայմանավորված` Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորածից շուտ ջրի բացթողումներ։ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումները սկսվել են 10 օր շուտ ։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կանխատեսվող սենսացիան տեղի ունեցավ ճիշտ հակառակ ուղղությամբ՝ ջրի մակարդակը վերջին 60 տարվա մեջ ամենաբարձրը պիտի լիներ, բայց արի ու տես, որ ջրի մակարդակն իջել է։
Այս փաստը զայրացրեց անգամ Փաշինյանին, որը հայտարարեց, թե մարտ ամսից սկսած` պետական ինստիտուտներն իրեն զեկուցել են, որ այս տարի Սևանա լճի մակարդակն աննախադեպ աճ է գրանցելու։
«Երբ այն ժամանակ զեկուցում էիք, թե Սևանա լճի աննախադեպ բարձր մակարդակ ենք ունենալու, էն ժամանակ չգիտեի՞ք, որ ամառ է գալու, ոռոգում է լինելու։ Եվ երկրորդ, ինչո՞ւ է հուլիսի 2-ին կայացրած այս որոշումը վերջին պահին, ափալ-թափալ , առանց պատշաճ հանրային քննարկումների է կյանքի կոչվում։ Ո՞վ ունի այս հարցերի պատասխանը»,–կառավարության նիստում բորբոքվեց Փաշինյանը։
Ի պատասխան շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ այս տարի աննախադեպ բարձր ջերմային ֆոն կա, ինչը կանխատեսելի էր, սակայն որ այսչափ շոգ ամառ կլիներ` կանխատեսելի չէր։


Փաշինյանն էլ ի պատասխան հակադարձեց, թե մենք կանխատեսելու հարցում շատ լուրջ պրոբլեմներ ունենք ․ <<Այսուհետ յուրաքանչյուրը իր տված կանխատեսման համար պատասխանատվություն է կրելու>>։
Չնայած այս հուզախառը խոսակցությանը՝ կառավարությունն ընդունեց Սևանից կատարվող ջրառի ծավալները մեծացնելու որոշումը։
Ահա այսես՝ մի բան են ասում, մի այլ բան անում։ Բայց կարևորը պողպատե մանդատն է, որն ունեն։ Կուզեն Սևանա լճի ջրառը կավելացնեն, կուզեն լիճը ադրբեջանական կողմին կփոխանցեն՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում։ Իհարկե, ամեն ինչ արդար է, ուղղակի լիճն է ափսոս։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 9012 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am