Նախարարների թիվը կարող է կրճատվել
Sputnik-ը գրում է,որ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ապագայում չի բացառում կառավարության կազմի կրճատումը: Կառավարության օպտիմալացման մասին առաջինը խոսել է Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն: Նա առաջարկել է պետական ծախսերը նվազեցնելու համար կիսով չափ կրճատել նախարարների կաբինետը՝ աշխատանքից ազատելով մի շարք նախարարների: «Ապագայում հնարավոր է կառավարության օպտիմալացում, սակայն դրա համար հարկավոր է անալիզ ու իրավիճակի ու դրության իրական գնահատական»,- հայտարարել է Կալաձեն «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:
