Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ կայքը: Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակչում հաղթեց լեհ Մաթյոս Պոլսկիին:Բաչկովը եզրափակչում կմրցի անգլիացի Լյուկ Մակորմեկի հետ: Մեր մարզիկը ոսկե մեդալի համար կմենամարտի վաղը:
