Բռնվեք. իշխանությունը նոր աղետին ընդառաջ

Պատերազմից, խայտառակ պարտությունից եւ երկիրը աղետի առաջ կանգնեցնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունը նոյեմբերի 9-ից սկսած հայտնվեցին հոգեվարքի մեջ: Մեզ ամեն պահի թվում էր, որ շուտով կնքեն մահկանացուն, բայց արիուտես, որ իշխանությունը ոչ միայն վեր է հառնել մոխիրներից, այլեւ վերադարձել է լկտիության, սանձարձակության ու անամոթության նախկին մակարդակին: Խորհրդարանում պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի ընտրության հարցի քննարկումը վերածեցին նախկինների դեմ զազրախոսության ստոր ու ցինիկ ցերեկույթի:
Հերթական անգամ չքմեղացան կարծես, թե Արցախի անկումը, ոչ թե իրենց, այլ նախկինների մեղքն է, որ Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել, որ նախկինում զինվորները սոված են եղել և այլ տխմարաբանություններ։ Այն որ այդ մարդիկ որևէ սկզբունք, արժեհամակարգ, հայրենիքի զգացողություն չունեն պարզ է։
Հինգ հազար զոհ, հազարավոր վիրավորներ, տնազուրկ մարդիկ, թվում էր, թե այս բոլորը պետք է կտրեր անամոթների լեզուն, բայց, ոչ:
Այսքանից հետո, օրինակ Անդրանիկ Քոչարյանն պետության օրենսդիր թիվ մեկ ամբիոնից իրեն իրավունք է վերապահում հայտարարել, թե իշխանությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի փայլուն է կատարել պաշտպանական, անվտանգային հարցերը։ «Փայլո՞ւն էր ձեր կատարած աշխատանքը կամ փայլո՞ւն էր երկարատեւ բանակցային ժառանգության մսխումը, որ Ադրբեջանը չդրվեց կանխարգելիչ գործողությունների մեջ եւ պատերազմ սկսեց»,-դիմելով ՔՊ-ին՝ իրավացիորեն նկատեց «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա հարցադրում արեց․ «Փայլուն կերպով ռազմավարական դիրքերը, կետերը փայլեցրիք ու տվեցիք ադրբեջանցիներին»։
Կամ՝ ՔՊ-ականները անմրցելի ցինիզմով նախկիններին մեղադրեցին բանակը սոված պահելու համար այն պարագայում, իրենց շարքերում են ընդգրկել բանակի գեներալներից Գագիկ Մելքոնյանին, ով 2000-2008 թվականը փոխնախարար էր, թիկունքի գծով պատասխանատու:

Իրենց աչքի գերանը թողած ՔՊ-ականները փորձեցին թմբկահարել Մարտի 1-ը, Անդրանիկ Քոչարյանը մեղադրանքներ հնչեցրեց բանակը փողոց հանելու եւ այլնի մասին: Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Մարտի 1-ի գործը բացահայտված լինելու մասին, իսկ ինչպես տեսնում ենք, որեւէ մեկը այդ մեղադրանքով նստած չէ, դատապարտված չէ: Ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումից հետո այս իշխանությունը պետք է մոռանար Մարտի 1-ի թեման, չվայրահաչեր պատեհ-անպատեհ: Բայց ինչպես տեսնում ենք՝ իշխանությունը լիիրավ իրավունք է վաստակել, լինելու ավելի ինքնավստահ և ցինիկ։ Խայտառակ պարտությունից, ողջ Հայաստանն ու հայ ժողովրդին նվաստացնելուց հետո, նրանք կարողացան իրենց օրակարգը թելադրել բոլորին՝ ընդդիմությանը, հասարակությանը, ժողովրդին և «հաղթեցին» ընտրություններ կոչված ֆարսով։
Խայտառակ պարտությունից հետո Հայաստանում չձևավորվեց Արցախի կորստով մտահոգ վճռական գործիչների համախմբում, ովքեր իրենց առջեւ պետք է մեկ խնդիր դնեին՝ հեռացնել ազգակործան իշխանությանը։ Օրինակ ընդդիմության ինչին է պետք մասնակցել այս կլոունադային, ստանձնել հանձնաժողովի նախագահություն, եթե մեծամասնությունը այդ հանձնաժողովներում ՔՊ-ն է եւ որոշումներն ընդունվելու են նրանց կամոք: Իսկ հանձնաժողովի նախագահը ստանալու է նիստը վարելու իրավունք, ծառայողական մեքենա եւ մի 200 հազար դրամ ավել աշխատավարձ: Այնպես որ, պարոնայք ընդդիմադիրներ հասնում է, դուք շարունակեք ձեր քաղցր-մեղր պաշտոնակռիվը, իսկ այս ապիկարները Արցախը հանձնելուց հետո վաղը մեզ բոլորիս են թուրքին հանձնելու:

Անի Սահակյան

դիտվել է 8521 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am