Լավրովը`Բելառուսի և ԵՄ-ի մերձեցման հարցով ՌԴ-ի խանդի բացակայության մասին
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է Բելառուսի և Եվրոպական միության մերձեցման հարցում Մոսկվայի խանդի բացակայության մասին: «Ինչ վերաբերում է Բելառուսի և Եվրոպական միության միջև մերձեցման գործընթացին, ապա մենք ընդհանրապես որևէ ալերգիա կամ խանդի զգացում չունենք: Դա ցանկացած պետության բնական ձգտումն է, որոնց թվում նաև Ռուսաստանի Դաշնության, փոխշահավետ կապեր հաստատել սեփական բոլոր հարևանների հետ», - ասել է նա:
