«Նիկոլը» հայհոյա՞նք է

Խորհրդարանի մանդատային մեծամասնությունն իրար է խառնվում «Նիկոլ» բառը լսելուց։ Նրանք նեղվում են այն ժամանակ, երբ անունից հետո չի հնչում ազգանունը՝ համարելով դա էթիկայի խախտում կամ վիրավորանք։ Եվ դա այն դեպքում, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական փուլում պաստառներ էր փակցրել, որոնց վրա Նիկոլի նկարն էր, ՔՊ-ի քվեաթերթիկի համարը, «Նիկոլ» բառը և «Ապագա կա ապագա» կարգախոսը։ Ազգանունը չկար։

Փաստորեն ստացվում է, որ մանդատային մեծամասնությունը ժողջանի համար վարչապետի աթոռը զբաղեցնողին ներկայացնում է որպես Նիկոլ, այսինքն՝ «սվոյ», ժողովրդական, հասարակ, բայց նեղվում է, երբ առանց ազգանվան է հնչում նրա անունը ԱԺ-ում։

Մանդատային մեծամասնությունը կրծքով և մարմնի այլ մասերով պաշտպանում է Նիկոլին՝ նրա անունից հետո ազգանունը չլսելուց հետո գրգռվելով։

Մենք ընդունում ենք, որ «ՆԻկոլ» բառը 44-օրյա պատերազմից հետո նույնացվում է վատ բանի հետ և այդ բառն օգտագործելուց առաջ պետք է հետաքրքրվել, թե արդյոք տարածքում կա՞ն կանայք ու երեխաներ՝ անհարմար իրավիճակից խուսափելու համար։ Մենք նաև ընդունում ենք, որ նրա անունը հնչեցնելը էթիկայի կանոնների խախտում է, բայց խոսքի հասցեականությունն ապահովելու համար երբեմն ստիպված ես լինում տալ անուններ, ինչն անում են ԱԺ ընդդիմադիր պատգամավորները։ Մանդատային մեծամասնությունը, սակայն, գտնում է, որ Նիկոլին Նիկոլ ասելը վատ բան է։

Ստեղծված իրավիճակից ելքը կարող է լինել «ՆԻկոլ» բառի փոխարեն «դա», «սա» և նմանատիպ այլ դիմելաձև օգտագործելը։ Եթե նիկոլենք այլ տարբերակ գտնեն, ապա կարող են դրա մասին հրապարակավ հայտարարել, թե չէ անհարմար բան է ստացվում։ Ստացվում է, որ «Նիկոլ» բառը հայհոյանք է, իսկ խորհրդարանում չի կարելի հայհոյանք հնչեցնել։

7or.am

դիտվել է 821 անգամ
Լրահոս
Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am