Հարցը փակվեց. Արցախ գոյություն չունի

Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը տապալեց Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությունը, որի աջակցում էր նաեւ «Հայաստան» դաշինքը: Քվեարկության արդյունքում գրանցեց՝ 33 կողմ, 0 դեմ, 68 ձեռնպահ: Նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ էին քվեարկությամբ, իսկ իրականում՝ դեմ, որը տեսանելի դարձավ քննարկման ամբողջ ընթացքում: Նրանք այդպես էլ որևէ հիմնավոր պատճառաբանություն չբերեցին, թե ինչու է անթույլատրելի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծումը:
Իսկ նրանց ելույթները պարզապես մանկապարտեզային մսուր խմբի հանդեսի ոտանավորներ էին հիշեցնում, թե մենք ամբողջ հոգով-սրտով զբաղվում ենք Արցախի խնդիրներով, թե իբր փաստացի ՀՀ բոլոր պետական գերատեսչությունների գլխավոր անելիքը Արցախի հարցերն են, Վլադիմիր Վարդանյանն էլ չտարավ-չբերեց ասաց՝ այնքան են կարեւորում Արցախի խնդիրները, որ չեն ուզում հանձնաժողովի մակարդակի իջեցնել: Այո, մենք տեսանք, թե որքան են կարեւորում, այնքան, որ Արցախի 75 տոկոսը տվեցին թուրքին, կոտորած, սպանդ արեցին, հազարավոր մարդկանց թողեցին անտուն, բայց պատերազմից հետո շուտով մեկ տարին կլրանա, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության առանցքային պաշտոնյաները դեռ ոտք չեն դրել Արցախ:

Ընդդիմադիրները փորձեցին բացատրել, որ նման հանձնաժոովի առկայությունը կնշանակի ամենօրյա, ամենժամյա ռեժիմով զբաղվել Արցախի խնդիրներով, որ հենց Արցախում է այսօր որոշվում Հայաստանի ապագան, ու պետք է մատը ցավի վրա պահել, սակայն իշխանականներն անդրդվելի մնացին, Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ միայն մեսիջի համար չի կարելի հանձնաժողով ստեղծել:
Փոխարենը իշխող խմբակցությունը ջանք ու եռանդ չէր խնայում ապացուցելու, որ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովները պետք է առանձին գործեն:
Նշենք, որ սա արվում է սորոսական Հերիքնազ Տիգրանյանին հանձնաժողովի նախագահ դարձնելու համար:

 Փաստացի, Արցախի հարցն ամբողջությամբ ձախողած, երկիրը պարտության առաջնորդած, հազարավոր զոհերի պատճառ դարձած քաղաքական ուժը բացահայտ խոստովանեց, որ ձեռքերը լվանում է Արցախից ու Արցախի խնդիրներից:

Անի Սահակյան

դիտվել է 865 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am