Նիկոլ Փաշինյանը պատիվ կպահանջի Հակոբ Արշակյանից ու Ալեն Սիմոնյանից

Այլեւս փաստ է, որ Նիկոլ բառը վիրավորանք է, այն էլ՝ ծանր, հայհոյանքին հավասար, սա արձանագրում է նոր գումարման խորհրդարանի ղեկավարության կողմից: Երբ առաջին անգամ Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտնեց Հայաստան դաշիքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանին «նիկոլենք» բառի համար, տպավորություն էր, որ գործ ունենք իշխող խմբակի քինախնդրության հետ առ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժի, մտածում էինք, որ առաջին իսկ օրվանից փորձում են ընդդիմության վախը բռնել, քանզի որեւէ օրենքով ամրագրված չէ, որ պատտգամավորն իրավունք չունի պաշտոնյայի մասին միայն անունով խոսել: Բայց այսօր Պատիվ ունեմ դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ կապված միջադեպից հետո այլեւս կասկած չկա, որ Ալեն Սիմոնյանի, Հակոբ Արշակյանի ձեռամբ Նիկոլ բառը դարձավ իբրեւ վիրավորանք ու հայհոյանք: Աննա Մկրտչյանն ամբիոնից իր ելույթի ընթացքում հնչեցնելով Նիկոլ բառը՝ առանց ազգանունի, նախ Արշակյանի կողմից նկատողություն ստացավ, իսկ երբ այդ բառին կպցրեց նաեւ «կապիտուլանտ»-ը Ալեն Սիմոնյանը նրան զրկեց ձայնի իրավունքից՝ «ՀՀ ղեկավարի հասցեին ոչ կոռեկտ արտահայտվելու համար»:
Ալեն Սիմոնյանն ու ընկերները հավանաբար մոռացել են իրենց կապիտուլանտի բառապաշարը ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում, նա ոչ ամենաստոր ելույթներն է ունեցել ՀՀ ղեկավարների եւ իշխանության այլ պաշտոնյաների մասին, բայց որեւէ մեկը նրան նկատողություն չի հայտնել, առավել եւս ձայնի իրավունքից չի զրկել, այն պարագայում, երբ ի տարբերություն իրեն, նախկինները ոչ կապիտուլացիոն փաստաթուղթ էին ստորագրել, ոչ Արցախը հանձնել թուրքին, ոչ էլ հազարավոր զոհեր, վիրավորներ տվել ու մարդկանց դարձրել անտուն:


Կապիտուլանտների այս իշխանությունը, եթե այդքան հետևողական Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախը պաշտպանեին, ինչպես անում են իրենց «վոժդին» , միգուցե չարժանանային նման վերաբերմունքի:
Եւ ի վերջո, տեսնես Նիկոլ անունն ուրիշ ի՞նչ իմաստ ունի, որ մենք չգիտենք, բայց լրագրող ծեծող նախկին նախարար փոխխոսնակը եւ խորհրդարանի խոսնակը գիտեն, ու վարչապետին էդ անունով դիմելը գնահատում են անհարգալից: Իշխանության նախընտրական շտաբու՞մ էլ չգիտեին, որ քարոզարշավը հենց միայն Նիկոլ անունով տարան: Եւ ուրեմն, Նիկոլ Փաշինյանը պետք է պատիվ պահանջի Ալեն Սիմոնյանից ու Հակոբ Արշակյանից, ովքեր իր անունը հանրային ընկալումներում փորձում են իբրեւ վիրավորանք եւ հայհոյանք արմատավորել: Այդ ինչու է հնարավոր իր թիմից ցանկացած մեկի անունը հնչեցնել, ու դա չդիտարկվի իբրեւ վիրավորանք:
Ինչ վերաբերում է երիտասարդ պատգամավոր Աննա Մկրտչյանին, ապա նա միայն ծափերի է արժանի իր պատվախնդրության համար, որ, փաստորեն, մանդատը չի պատրաստվում փոխել հայրենիքի, պետականության եւ արժանապատվության հետ:

Անի Սահակյան
 

 

դիտվել է 3457 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am