Ինչու է Ալենն «ընգնավորվում» Նիկոլ բառից

Հայաստան դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի անմեղ բառը՝ «նիկոլենք  հունից հանեց ԱԺ նախագահին եւ աժիոտաժ առաջացրեց քայլարածների շրջանում, որոնցից ոմանց տեղում ոտքի ելան՝ պատրաստ պաշտպանելու իրենց կապիտուլանտ շեֆի թասիբը: Իսկ Ալեն Սիմոնյանը սպառնալից տոնով զգուշացրեց, թե ինքը թույլ չի տա, որ իր «շեֆին» վիրավորեն եւ վարչական տույժ կկիրառի։

Մասնավորապես, քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի եւ թիմակիցների՝ ապրիլյան պատերազմին մասնակցության հարցը, մի քանի օր է իշխանական հատվածը փորձում է այդ օրերին մի քանի խրամատ փորելու փաստը հանրության աչքին մեծ հերոսություն ներկայացնել ,«Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները 2016 թվականին հանրության հերթական սուտն ու կեղծիքը մատուցեցին՝ հայտարարելով, թե իբր մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին, եղել են առաջնագծում, մասնակցել են բուն մարտական գործողություններին»,-հայտարարեց Արեգնազ Մանուկյանը՝ միաժամանակ հարց ուղղելով Սեյրան Օհանյանին, ով խորհրդարանի ամբիոնից ներկայացնում էր փոխխոսնակի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Արեգնազ Մանուկյանը հավելեց, որ իրականում դա սուտ է եղել, քանի որ նրանք գտնվել են առաջնագծից տասնյակ կիլոմետր հեռու և զբաղված են եղել խրամատներ փորելով:
Պատգամավորը «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանից ցանկացավ պարզել, թե ինչպե՞ս ՔՊ-ն կարող էր ապրիլյան պատերազմին մասնակցել մայիսին և արդյոք նրանք եղել են մարտական գործողությունների վայրում:
«Հիշեցնեմ, որ մայիսին, այդ խրամատներ փորելու գործընթացին նրանք հասցրեցին հուժկու սելֆիներ անել, ինքնագովազդվել, շոու սարքել և հայրենասեր խաղալ»,- հայտարարեց Մանուկյանը:
Շեշտելով, որ դարերի ընթացքում հայերիս փոխանցված սկզբունք և առանձնահատկություն է միասնականությունը՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ արցախյան առաջին ազատամարտի և ապրիլյան պատերազմի ընթացքում այդ միասնությունը ժամանակի իշխանությունները ապահովել են:

«Կարող եմ ասել, որ այս 44 օրյա պատերազմի ընթացքում այդ միասնության գաղափարը, միասնական գործողությունները, միասնական մոբիլիզացիան չարտահայտվեց մեր ժողովրդի գործողությունների մեջ»,- ասաց նա: Նրա խոսքով՝ Փաշինյանի ղեկավարած ջոկատը չի մասնակցել ապրիլյան պատերազմական գործողություններին, այլ կատարել է ինժեներական ապահովման աշխատանքներ, որը չի համարվում մարտական գործողությունների մասնակցություն:
«Այդ աշխատանքների համար բանակի հրամանատարությունը, կարծես թե, գնահատել է և ես նրանց պատվոգիր եմ տվել, որը որպես հրամանատար իմ կողմից ստորագրված է և այդ ստորագրությունը հետ չեմ կարա վերցնել»,-նշեց Սեյրան Օհանյայնը:

«Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էին նիկոլենք անընդհատ գլուխ գովում, որ մասնակցել են բուն ռազմական գործողություններին»,-իր հարցը փորձեց շարունակել Արեգնազ Մանուկյանը:
ՔՊ խմբակցություններից վրդովմունքի բացականչություններ հնչեցին «նիկոլենք» բառից հետո, ինչին ի պատասխան Մանուկյանը կոչ արեց սովորել ճշմարտությունը լսել, և որ այսուհետ այդպես է լինելու: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ կոչ արեց պատգամավորին կոռեկտ լինել: Արեգնազ Մանուկյանի հարցին, թե որն էր ոչ կոռեկտը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց .«Վարչապետին անունով, անունը ձևափոխելով կամ որևիցե այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ և ընդհանրապես բոլորը պետք է կոռեկտ լինեն դահլիճում»:
Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց, որ եթե Ալեն Սիմոնյանը համաձայն է իր խոսքերի մնացած մասի և հարցի բովանդակության հետ, ապա ինքը պատրաստ է «նիկոլենք» բառը փոխել «Նիկոլ Փաշինյանը և իր ընկերները» բառերով:
Թե ինչու այդպես ընգնավորվեց Ալեն Սիմոնյանը շատ անմեղ բառից, կամ բառի հոգնակի ձեւի արտասանությունից, կիմանա միայն ինքն ու իր ուսապարկերի ֆրակցիան, իսկ մենք կարող ենք ընդամենը եզրակացություններ անել այս փոքրիկ միջադեպից, սա փաստում է իրեն ժողովրդավար հռչակած խմբակում տիրող անհատապաշտական մթնոլորտի ու փոխհարաբերությունների մասին, ուսապարկերի խորհրդարանական առաջնորդն ասում է՝ կարող եք վիրավորել բոլորիս, բայց սրբության սրբոցը մեր առաջնորդին՝ թույլ չի տա, նրան վիրավորելը ծանր կնստի ձեր վրա:

Ի դեպ, Սիմոնյանի սպառնալիքներին Մանուկյանը տեղի տվեց եւ հաջորդիվ անուն ազգանունով խոսեց անհող վարչապետի մասին: Մինչդեռ որևէ մեկին անունով դիմելու պատճառով ԱԺ նախագահը որևէ պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառելու լիազորություն չունի, ԱԺ կանոնակարգ օրենքում չկա նման կետ եւ ընդդիմադիր պատգամավորին խորհուրդ կտանք՝ հաջորդիվ ուսապարկերի առաջնորդից պահանջի հղում, թե ինչ հիմքով է սահմանափակում իր խոսելու, բառերը հոլովելու, կամ հոգնակիով գործածելու բնական իրավունքը:

Անի Սահակյան

դիտվել է 5139 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am