Պատժաչափն ավարտվեց, իսկ հարցերն ու հարցականնե՞րը

15 տարվա պատժաչափն ամբողջությամբ կրելուց հետո երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից մեկի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար դատապարտված Արթուր Այվազյանը, ով հայտնի է Մանախ մականունով:Նա եղել է Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբոր թիկնազորի պետը: Արթուր Այվազյանը 15 տարի շարունակ  պնդեց, որ կապ չունի այդ հանցագործության հետ, չընդունեց իրեն առաջադրված մեղքը ու բամիցս  միջնորդություն ներկայացվեց նրան վաղաժամկետ ազատ արձակելու համար, բայց մշտապես մերժում է եղել, ավելին՝ Մանախի հայտարարությունների համաձայն, բանտարկության 12-րդ տարում էլ գաղութի պետը նրան գործարք է առաջարկել՝ ընդունել առաջադրված մեղադրանքը, որից հետո ազատ կարձակեն, սակայն Մանախն անդրդվելի է մնացել: Մինչդեռ մեղքն ընդունած հազարավոր բանտարկյալների նկատմամբ կիրառվում է վաղաժամկետ ազատ արձակումը, այդպես եղավ Հովհաննես Թամամյանի պարագայում: Մանախը, ըստ լուրերի, կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հետաքրքրական է, թե ինչ որոշում կկայացնի ՄԻԵԴ-ը, ի վերջո, դա կարող է հանցագործությունների կծիկի բացման բանալի դառնալ: Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը մեղադրվում էր Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից՝ Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու մեջ։ Առաքելյանը շատ ուշագրավ տեղեկությունների էր տիրապետում Հոկտեմբերի 27-ի գործով: Նա սպանվեց 2001 թվականի հոկտեմբերի 14-ին, չորս օր անց՝ հոկտեմբերի 18-ին դատարանում պետք է հայտարարություններ աներ վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու սպանությունների կազմակերպման վերաբերյալ: Հոկտեմբերի 14-ին նրա դիակը հայտնաբերվեց Հաղթանակ կամրջի տակ: Սպանությունից հետո Սամվել Առաքելյանի հայրը՝ Ստեփան Առաքելյանը, մամուլում հարցազրույցներով հանդես եկավ իր որդու սպանության պատվիրատուին համարելով  «Օրենք եւ աշխատանք» միության նախագահ Միհրան Մովսիսյանին, քանի որ իր որդին տեղյակ եւ մասնակից է Միրան Մովսիսյանի կատարած հանցագործություններին (հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու եւ վարչապետի խորհրդական Գագիկ Պողոսյանի սպանությանը):  Այս տարիներին ուշագրավ հայտարարություններ եղան նաեւ Արթուր Այվազյանի կողմից, ով քրեակատարողական հիմնարկում  հայտարարեց, որ 12 տարի շարունակ մասնավոր հետաքննություն է արել և՛ հոկտեմբերի 27-ի գործով, և՛ Գագիկ Պողոսյանի, Վահրամ Խոռխոռունու, Սամվել Առաքելյանի սպանությունների, Արկադի Տեր-Թադևոսյանի դեմ իրականացված մահափորձի վերաբերյալ: Ունի համապատասխան փաստաթղթեր և ապացույցներ: Նա հայտարարեց, որ այդ մարդկանցից սպանվածները սպանվել են հոկտեմբերի 27-ի գործով ինֆորմացիայի տիրապետելու համար, ինչը հիմնավորող ապացույցներ կան: Դատարանը, սակայն, նրա հայտարարությունը չէր ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին: Ազատազրման 15 տարիների ընթացքում բերդից հաճախ է նա ահազանգ հնչեցրել իրենց խոշտանգելու, իր նկատմամբ մահափորձերի մասին, կալանավայրերում նրան փորձել են ներքաշել զանազան պրովոկացիաների մեջ, որն, ի վերջո, հաջողվել է:  2006-ին Ա.Այվազյանը բանտում ծեծել էր Զինվորական դատախազության քննիչ Ա.Ղազարյանին: Այդ ժամանակ հսկիչը նրան կալանավայրից դուրս էր հանել ինչ-որ մեկի հետ կարճատեւ տեսակցության համար, ճանապարհին` տեսնելով, որ Ա.Ղազարյանը հայհոյելով մեկ այլ կալանավորի է քննում, Արթուրը փորձել է միջամտել նրանց խոսակցությանը եւ ի վերջո հարվածել է քննիչին, օրեր անց ինքն էր եծի ենթարկվել խմբի կողմից: Բազմիցս էլ  ակցիաներով է հանդես եկել՝ հացադուլ, բերանը կարել եւ այլն, իսկ անցած տարի նա նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն հնարավորություն ընձեռել որպես կամավոր մեկնի Քեսաբ և մասնակցի Քեսաբի պաշտպանության մարտերին: Դատապարտյալը որպես ազատ արձակման հնարավորություն համարում է իր պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը, մինչդեռ համապատասխան հանձնաժողովը այդ դիմումն էլ մերժեց՝ թողնելով, որ Մանախը կրի իր համար սահմանված պատիժն ամբողջությամբ: Թե ինչպիսի զարգացումներ կծավալվեն իշխանությունների կողմից չներվող անձի շուրջ, ցույց կտա ժամանակը…Կալանքն ավարտվեց, իսկ  հարցերն ու հարցականնե՞րը ... Անի Սահակյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Իշխանությունները «զենք գտնելու» օպերացիա են սկսել. «Հրապարակ» Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ» Ի՞նչ ունեցվածքով հեռացավ Աննա Հակոբյանը առաջին տիկնոջ կարգավիճակից. «Ժողովուրդ» Ոչ ոք բարոյական արդարացում չունի պնդելու՝ պահպանել Արցախի տարածքային պատկանելությունն Ադրբեջանին ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում. «Հրապարակ» Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am