Մակրոնի՝ հայ-ադրբեջանական սահմանային «հույժ կարևոր» ուղերձը. Ինչու միտքը փոխեց

Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել։ Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի տեղակալները, տարբեր զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների պետերը, ինչպես նաև տեսակապով՝ Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված զորամիավորումների և միավորումների հրամանատարներն ու պաշտոնատար այլ անձինք։ Խոսելով հայ-ադրբեջանական սահմանային լարվածության և Ադրբեջանի կողմից կազմակերպված սադրանքների մասին՝ Հասանովը, ինչպես պետք էր սպասել, այդ ամենում մեղադրել է հայկական կողմին։ «Անդրադառնալով իրադարձություններին, որոնք վերջին շրջանում տեղի են ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանի Քարվաճառի շրջանում, պաշտպանության նախարարը հրամայել է պատրաստ լինել ցանկացած սադրանքի, որոնք կարող են իրականացվել Հայաստանի զինված ուժերի կողմից ու անմիջապես կասեցնել դրանք»,- ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, Հասանովը հրամանատարական անձնակազմին հրամայել է արագորեն ավարտել զորքերի ինժեներական ապահովման, զորամասերը ձմեռային շրջանի նախապատրաստելուն, հատկապես՝ բարձրլեռնային շրջաններում տեղակայված ստորաբաժանումների ու դիրքերի աշխատանքները։

Նկատենք, որ նման խորհրդակցություն Զաքիր Հասանովն անցկացրել էր հուլիսի 19-ին, որին հաջորդեցին ադրբեջանական կողմի ինտենսիվ սադրանքները Երասխի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում հայկական դիրքերի ուղղությամբ։ Հիմա, ադրբեջանական կողմը, փաստորեն, շարունակում է ընդդեմ հայկական կողմի պատրաստվել գործողությունների:

Այսինքն, բանը հասել է նրան, որ ադրբեջանական ստորաբաժանումները մեր երկրի տարածքում են, դեռ շարունակում են ընդդեմ մեր կողմից «սադրանքների»՝ դիրքավորվել:

Սա իսկապես՝ աբսուրդի գագաթնակետն է, ինչպես ասում են...

Երեկ Պաշտպանության նախարարությունում Նիկոլ Փաշինյանը սպայակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին: Նա արձանագրեց, որ Հայաստանի շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ:

«Գիտեք նաև, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը: Եվ այս ընթացքում բազմիցս քննադատություններ են հնչել, թե ինչու Հայաստանի զինված ուժերը միջոցներ չեն ձեռնարկում՝ այդ իրադրությունը հաղթահարելու համար: Ուզում եմ արձանագրել՝ մեր դիրքորոշումը ի սկզբանե եղել է հետևյալը. քանի դեռ կա հնարավորություն՝ իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, մենք գնալու ենք այդ ճանապարհով», ասաց Փաշինյանը՝ ֆիքսելով, որ Ադրբեջանը շարունակում է որոշակի ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ստեղծել է մի օրակարգ, և ինքը, ըստ էության, պարտադրում է այդ օրակարգը: Այսինքն՝ այդպիսի տպավորություն է ուզում ստեղծել: Պիտի արձանագրենք, որ մենք մեր սեփական օրակարգն ունենք, և Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, եղել է և շարունակում է մնալ իր միջազգային պարտավորությունների շրջանակում: Եվ մի նրբության մասին նաև պիտի ձեզ տեղյակ պահեմ, որ այդ օրակարգի վերաբերյալ Ադրբեջանը փորձում է սեփական մեկնաբանությունները ներկայացնել, և ինչպես բազմիցս եմ ասել, նպատակն այդ օրակարգի հարցերի լուծման վիժեցումն է: Այսինքն՝ իրականում փորձ է արվում հնարավորություն չտալ լուծել հարցեր, որոնք գտնվում են նաև ՀՀ կառավարության օրակարգում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է:

Բոլորը պետք է իմանան, որ ՀՀ տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել, հայտարարել է Փաշինյանը՝ շեշտելով՝ ՀՀ-ն ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել, այլև բոլոր դեպքերում, երբ այդպիսի նախադասություններ հնչել են, հստակ իր դիրքորոշումներն արտահայտել է:

«Այն պայմանավորվածությունները, որ ունենք, ըստ էության, արտահայտված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մեջ», - ասել է Փաշինյանը՝ ընդգծելով՝ կա պայմանավորվածություն կոմունիկացիաների բացման վերաբերյալ և դա հստակ արձանագրված, ձևակերպված է հունվարի 11-ի հայտարարության մեջ: «Այդ հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել հունվարի 11-ի հայտարարության տեքստի վրա. այնտեղ շատ հստակ գրված է, որ պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մաքսային, սահմանապահ, սանիտարական, ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ: Այսինքն՝ կա հստակ արձանագրում, որ ինչպես ընդունված է տրամաբանորեն և ինչպես տեղի է ունենում, Հայաստանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի օգտագործելու պարագայում, ինչպես մնացած բոլոր դեպքերում է, այդ հատումը պետք է տեղի ունենա այդ կանոններով. ինչպես են օրինակ այսօր հատում Վրաստանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները: Այսինքն՝ այդ նույն կանոններով: Իհարկե, մենք այդ օրակարգն ենք ընդունել», - ասել է Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծում է, որ՝ ունենալ դեմարկացված և դելիմիտացված սահմաններ, մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ», և «մեր օրակարգն է»:

Հիմա, եթե այս իշխանության համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում, ապա այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացում ինչո՞ւ են մեզնից ակնկալում Ռուսաստանը, և երեկ էլ արդեն՝ Ֆրանսիան: Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, որի ընթացում Մակրոնը՝ «հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը»:

Սա ինչպե՞ս Փաշինյանը կբացատի՝ ինչո՞ւ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4386 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am