Ребята, давайте жить дружно

Հրապարակը գրում է. Իշխանությունը երկու օր է՝ փորձում է կառուցողական մթնոլորտ ձեւավորել Ազգային ժողովում, որպեսզի իրեն ապահովագրի ընդդիմադիրների հարձակումներից։ Ալեն Սիմոնյանը, օրինակ, իրեն լրիվ Շարմազանովի տեղն է դրել՝ առայժմ հարգալից է արտահայտվում ընդդիմադիր գործընկերների հասցեին, նրանց ցանկություններին ընդառաջ է գնում, փորձում է չընդհատել նրանց՝ անգամ ամենասուր ելույթները, մեղմ տոնով խնդրում է, որ չվիրավորեն, չընդհատեն միմյանց, տեղից ռեպլիկներ չթողնեն։

Ընդդիմությունն էլ ամեն գնով փորձում է ցույց տալ, որ իրենք ԲՀԿ-ից ու «Լուսավորից» տարբերվող ընդդիմություն են՝ որեւէ գործարքի չեն գնալու իշխանության հետ, ոչ մի կառուցողական խաղերի մեջ չեն մտնելու ու պարբերաբար հիշեցնելու են, որ այս իշխանությունը հողատու, կապիտուլյանտ, դավաճան է։ Թեպետ, երբ միջանցքներում նույն ընդդիմադիրներին հիշեցնում էինք, որ իրենք նման բաներ են ասել այս իշխանությունների հասցեին, հիմա նրանց քվեով, օրինակ, ԱԺ փոխնախագահի կամ հանձնաժողովի նախագահի պաշտոն են ստանալու, նրանք մի կողմից ասում էին, որ իրենց գնահատականներում ոչինչ չի փոխվել, մյուս կողմից հասկացնում էին, թե՝ բա ի՞նչ անենք, ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջն է, որ իրենք ընտրեն մեզ։

Օրինակ՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքից, նույն դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը, Արամ Վարդեւանյանը, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը մեզ հետ զրույցում դա էին ասում՝ մոռանալով, որ կարող են եւ չընտրել-չառաջադրվել՝ օրենքը դա չի պարտադրում իրենց։ Բայց, ամեն դեպքում, ընդդիմությունը դեմ չէ, որ այդ «կապիտուլյանտ, սրիկա, դավաճան, հողատու, թուրքի կոշիկ լիզող» իշխանությունները քվեարկեն իրենց առաջադրած թեկնածուների օգտին։

«Պատիվ ունեմ» դաշինքից Աննա Մկրտչյանը, ի դեպ, փորձեց իշխանությունների «պորտը տեղը դնել»․ ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հարց ուղղելիս նշեց, որ կասկած կա, թե էլ է թուրքի լրտես, ինչպես Արարատ Միրզոյանն էր, քանզի որոշ ժամանակ անցկացրել է Թուրքիայում եւ ինչ-որ գիտական աշխատանքով է զբաղվել։ Ռուբինյանը, ի պատասխան այդ մեղադրանքներին, որոշեց ջենթլմենություն ցուցաբերել եւ երիտասարդ աղջկան շնորհավորել պատգամավոր դառնալու կապակցությամբ, հետո էլ նրան դասեր տալ, որ փոխի իր ոճը։ Ծիծաղելի էր դա լսել մեկից, ով տարիքով շատ մեծ չէ հարց տվող պատգամավորից, բայց արդեն մի ամբողջ իշխանության դեմքն է դարձել՝ ԱԺ փոխնախագահի բարձր պաշտոնին արժանանալով։ Ի դեպ, Աննա Մկրտչյանի լեքսիկոնը եւս իր տարիքին բնորոշ չէր, եւ տպավորություն էր, թե Սերժ Սարգսյանը կամ մեկ ուրիշ տարեց ՀՀԿ-ական է այդ հարցերը տալիս։

Իսկ իշխանական պատգամավորները երեկ փորձում էին իբրեւ թե մեծի դիրքերից հանդես գալ, ընդդիմադիրներին խելք սովորեցնել, հանդուրժողականություն դրսեւորել, չնայած կայացված որոշումներով բռնապետության նոր շեմ են սահմանում երկրում։ Եվ ակնկալում են, որ ընդդիմության ներկայացուցիչներին պետք է բանտերում պահեն, սահմանափակեն խոսքի ազատությունը, սակայն պահանջեն, որ ընդդիմությունը կառուցողական դաշտ գա։ Լոկալ միջադեպեր էլ եղան՝ ՔՊ-ից Վաղարշակ Հակոբյանը որոշեց պիտակավորել ընդդիմությանը, ինչին ի պատասխան՝ ստացավ «Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանի կոշտ արձագանքը։

Նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող Արթուր Հովհաննիսյանն էլ որոշեց ե՛ւ նալին խփել, ե՛ւ մեխին՝ խոսելով մի կողմից «պետականամետ ընդդիմության ձեւավորման համար» միջավայր ստեղծելու մասին, մյուս կողմից՝ որ իրենք ժողովրդից պողպատե մանդատ ստացած ուժ են, ուստի պարտավոր են առանց ներողամտության «իրենց բնում խեղդել Հայաստանի զարգացմանն ու ուժեղացմանն ուղղված օրակարգերի ընթացքը խոչընդոտողներին ու անկայունություն սերմանողներին»։
Իշխանությունները, հավանաբար, վախենում են կոնֆլիկտից եւ հասկացնում են՝ Ребята, давайте жить дружно։ Բայց համերաշխ լինելու համար պետք է մոռացության տրվեն Արցախը, հազարավոր զոհերը, ՀՀ սահմաններին հնչող ամենօրյա կրակոցները։

 

դիտվել է 337 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am