Սերժ Սարգսյանից աբիժնիկների վերջին հանգրվանը

Նիկոլ Փաշինյանի հրամանով նախկին օբուդսմեն Կարեն Անդրեասյանը նշանակվել է արդարադատության նախարար:
Վերջինս Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Սերժ Սարգսյանի պաշտնովարման ընթացքում՝ 2011-ին, վեց տարով ՄԻՊ ընտրված Անդրեասյանը չորս տաի անց հրաժարական ներկայացրեց՝ խզելով կապերը երբեմնի սիրելի իշխանության ու իր մեկենասների հետ: Նրա առջեւ կանաչ լույս էր վառել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

Տեղեկացնենք, որ Կարեն Անդրեասյանը Միքայել Մինասյանի եղբոր՝ Երեւանի ավագանու այն ժամանակվա անդամ Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերն է: 2011-ին հենց Գրիգորի միջնորդության արդյունքում Միքայել Մինասյանը լոբբինգ արեց Սերժ Սարգսյանի մոտ, որպեսզի Անդրեասյանը ՄԻՊ դառնա: Ավելին՝ Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը համատեղ իրավաբանական «AM» ընկերությունը հիմնեցին եւ վայելում էին իշխանական հովանավորչությունն ու բարիքներն այնքան ժամանակ, մինչեւ մի օր Միքայել Մինասյանի եւ հարազատ եղբոր միջեւ ինչ-որ «սեւ կատու անցավ»:
Ի դեպ, եղբայրների լարված հարաբերությունների մասին մամուլում շատ է գրվել: Ի վերջո, Անդրեասյանը երկու եղբայրների կոնֆլիկտի «զոհը» դարձավ եւ սեփական դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից՝ մնչեւ հոգու խորքը աբիժնիկ մնալով նախկիններից: Գաղտնիք չէ, որ նախկինների նկատմամբ հիվանդագին սեւեռվածությամբ տառապող Նիկոլ Փաշինյանի խելքը գնում է նախկիններից աբիժնիկների համար, ուստի 2011-ի իր հրաժարականից հետո դեակտիվացած Կարեն Անդրեասյանը կրկին ասպարեզ դուրս եկավ՝ սեփական նախաձեռնությամբ, թե իշխանությունների պատվերով, դժվար է ասել, փաստն այն է, որ արդեն երեք տարի շարունակ իրավաբանի մասնագիտությամբ այս անձնավորությունը Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանությունների հակաօրինական գործողությունների եւ իդեաների մոլի երկրպագուի տիտղոսակիրն էր, որ պարբերաբար ողջունում էր երկրում ընթացող ապօրինություերը՝ դատարաններ վեթինգից ու շրջափակումից սկսած, վերջացրած ՍԴ-ում իշխանության ուզուրպացիա:
Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչպիսի ստորաքարշությամբ ու քծնանքով էր ծառայություն մատուցում Փաշինյանին, կներկայացնենք իր բազում գրառումներից ընդամենը մեկը՝ արված 2019-ի ամռանը.«Նիկոլ Փաշինյանը հաղթում է Մարտի 1-ի դատավարությունում, սակայն այս մրցապայքարում նա մի միավոր կորցրեց Սահմանադրական դատարանում, և հաշիվը դարձավ 1:1 (սեպտեմբերի 17-ին պարզ կդառնա, թե ով է վերջնական հաղթողը):
2. Կոռուպցիոն գործեր բացահայտելու և ամբողջ նախկին թալանչի համակարգը աստիճանաբար ծնկի բերելու գործում Փաշինյանի թիմը միանշանակ հաղթող դուրս եկավ՝ հատկապես այն բանից հետո, երբ դատարանները դադարեցրին իրենց համատարած սաբոտաժը կոռուպցիայի դեմ պայքարին (հաշիվը՝ 2:1):
3. Փաշինյանը հաղթում է նաև Արցախի հարցում, որտեղ առանց ավելորդ զիջողականության կարողացավ թուլացնել սահմանային լարվածությունը, գրեթե զրոյացնել հակառակորդի կրակից զոհերը, ինչպես նաև առաջ տանել հայկական դիրքերը շփման գծում (հաշիվը՝ 3:1):
4. Փաշինյանին ծանր հարված հասցրին Ամուլսարով, քանի որ նրա իշխանության գրպանը գցել էին այնպիսի ցավալի ժառանգություն, որ Փաշինյանին դեռ բավական ժամանակ է պետք, որպեսզի չվնասի երկրի ներդրումային իմիջին և աշխարհաքաղաքական կարևոր հարաբերություններին, բայց նաև փրկի հայրենի բնությունը նախկին սխալներից (հաշիվը՝ 3:2):
5. Նոր իշխանության օգտին հաղթական մեծ միավոր է բերում Վարչապետի հաջողությունը երկրի ժողովրդավարացման գործում, ինչի ամենադրական օրինակներից է Հայաստանում և Արցախում բացառիկ ազատ ու օրինական ընտրությունների անցկացումը (հաշիվը՝ 4:2):
6. Փաշինյանի յուրահատուկ հաղթանակներից է այն, որ նա հադուրժում է այդքան քանակի թշնամական լրատվամիջոցների և, ի հեճուկս դրանց, պահպանում է իր բարձր վարկանիշը (հաշիվը՝ 5:2):
7. Ռուսաստանի հետ հարաբերվելու հարցում էլ Փաշինյանը հաղթում է նախկինների թողած կարծրատիպը: Հայաստանն այժմ ունի բավական սուվերեն ու արժանապատիվ, բայց և գործընկերային կեցվածք Ռուսաստանի հետ (հաշիվը՝ 6:2):
8. Մի շատ կարևոր հարցում հեղափոխական կառավարությունը դեռևս պարտություն է գրանցում: Նախկին թալանը վերադարձնելու գերնպատակով տարված լինելով` այն մերթընդմերթ ստիպված է լինում տնտեսական բացասական ազդակներ տալ գործարար համայնքին և կարող է շատ վնասել տնտեսական ակտիվությանը: «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ներկայիս խմբագրությունը, բանկային գաղտնիքի հետ կապված նոր իրավակարգավորումները, ինչպես նաև անշարժ գույքի հարկման գործընթացները պետք են, բայց միայն ու միայն մի շարք էական փոփոխություններով, որոնց պարագայում հնարավոր կլինի ոչ միայն ժողովրդին վերադարձնել թալանվածը, բայց նաև չվնասել արդար բիզնեսին, ինչպես նաև ապագայում չպարտվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (հաշիվը՝ 6:3)» ,- գրել էր նա ֆեյսբուքյան իր էջում:
Համաձայնեք, որ նախկիններից ժառանգություն մնացած այսպիսի աբիժնիկը գտնված կադր է Նիկոլ Փաշինյանի համար, նրա միջոցով հնարավոր կլինի կյանքի կոչել ամենաաբսուրդ, ամենաանհեթեթ ու հակաօրինական ցանկացած բան: Նախկինների շնորհիվ քաղաքական ասպարեզում հայտնված այս պերսոնը այժմ կարող է նրանց դեմ հուժկու գործիք դառնալ Փաշինյանի ձեռքում:

Անի Սահակյան

դիտվել է 6077 անգամ
Լրահոս
Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am