Նիկոլը հետևողականորեն քանդում է բանակը

Երեկ պաշտպանության նախարար նշանակվեց տխրահռչակ Արշակ Կարապետյանը։ Այսինքն՝ մի տխրահռչակին՝ Վաղարշակ Հարությունին, փոխարինեց մեկ այլ տխրահռչակ։

Նախկին տխրահռչակը

Նախկին տխրահռչակ Վաղինակը հայտնի էր նրանով, որ կապ չուներ բանակի հետ։ Նա ռեստորանային ու, այսպես ասած, մանրահատակային («պառկետնի») գեներալ էր։ Նախկին նախարարը գեներալ էր դարձել ռազմական գործողություններից հազարավոր կիլոմետր հեռու գտնվելու արդյունքում։ Նա Մոսկվայում դիմավորում ու ճանապարհում էր Վազգեն Սարգսյանին, դրա համար էլ կարիերային առաջխաղացում ունեցավ։

Սարգսյանի շնորհիվ դարձավ նախարար, ապա վռնդվեց բանակից։ Նիկոլն այս աբիժնիկին նշանակեց սկզբում խորհրդական, ապա՝ Պաշտպանության նախարար։ Վաղարշակը Նիկոլին ռազմական խորհուրդներ էր տալիս 44–օրյա պատերազմի օրերին, իսկ կապիտուլյացիայից հետո նշանակվեց նախարար։ Դրանով Նիկոլը ցույց էր տալիս, որ բանակի վրա խաչ քաշելու քաղաքականությունը շարունակվում է։

Ներկա տխրահռչակը

Հիմա Վաղարշակին փոխարինում է 2016–ի ապրիլյան պատերազմի ժամանակ իր ծառայողական պարտականությունները ձախողած ու այդ պատճառով աշխատանքից հեռացված Արշակ Կարապետյանը։ Նա քառօրյա պատերազմի ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր և հիմնականում ի՛ր պատճառով էինք խնդիրներ ունեցել։

Արշակը նույն ճանապարհն անցավ, ինչ Վաղարշակ Հարությունյանը։ Սկզբում նշանակվեց վարչապետի խորհրդական, այժմ արդեն հայտնվեց նախարարի աթոռին։

Արշակի «արժանիքն» այն է, որ նա կեղծ ցուցմունքներ է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ և օգտագործվել Նիկոլի կեղտոտ քաղաքական հաշվարկներում։ Հենց այդ «արժանիքի» համար էլ նա դարձավ նախարար։ Այսինքն՝ ձախողված զինվորականն ու հաջողված կեղծ մատնիչը դառնում է մեր բանակի ղեկավարներից մեկը։

Ու եթե այս ամենին ավելացնում ենք այն, որ Գլխավոր շտաբի պետ է աշխատում Հայաստանի ամենաանարժան գենարալը՝ Արտակ Դավթյանը, իսկ ՊՆ փոխնախարար է բանակի հետ կապ չունեցող «լամպոչկեն»՝ նախկին ոստիկանապետը, ապա պարզ է դառնում, որ Նիկոլը հետևողականորեն ոչնչացնում է բանակը, քանզի իր պատկերացմամբ մեր սահմանները պետք է պահեն այլ պետությունները, իսկ ինքը թուրքի ու ադրբեջանցու տակ կզացնի հայ ժողովրդին ու ․․․ լավ ապրեցնի հպարտ քաղաքացիներին։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 785 անգամ
Լրահոս
«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am