Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջրաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Ջրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհը, ինչի հետևանքով էլ երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն ասում էին. «Վարչապետ Կարեն Կարապետյանն ու գյուղնախարար Իգնատի Առաքելյանը մեզ հույս էին տալիս, որ գյուղացին ինչքան միրգ արտադրի, ոչ մի բան գետնին չի մնա, մինչդեռ վարկերով ողջ ծիրանի այգիները մշակել ենք ու բարձր որակի ծիրան ենք արտադրել, ու ովքեր, որ պետք է մեզանից գնեին, խոստացել էին, որ արժեքը կլինի 800 դրամ։ Բարձր որակի արտադրանքը կա, մեր քրտինքով օր ու գիշեր խնամել ենք, եկավ իրենց խոստումը կատարելու ժամանակը, ովքեր, որ պետք է գնեին, գինը իջեցրեցին, սարքեցին 600 դրան։ Մի կերպ դրան համաձայնվեցինք, հիմա էլ անամոթաբար գինը իջեցրել են 400 դրամ։ Լրիվ անմարդակին վերաբերմունք։ Դժգոհ ենք և՛ գնողներից, և՛ գյուղնախարարությունից, և՛ կառավարությունից։ Ամբողջ աշխարհում խոստանում են, որ պետությունները զարգանում են գյուղատնտեսության շնորհիվ, մեզ մոտ լրիվ հակառակն է, ինչ որ ընկերություններ քամում են մեզ։ Ո՞վ է տեսել՝ Ջրաշենի ծիրանը, որ սաղ աշխարհն ա խոսում այդ մասին, ջրի գնով տանեն։ Էլ կթելը ո՞նց ա լինում։ Ոռոգման ջրի մասին էլ չենք ասում՝ կարոտ ենք մնացել ոռոգման ջրին։ Օրերով ջուրը կտրում են՝ պատճառաբանելով, թե կանալը մարդ է ընկել։ Էդ Գյուլնազ տատու հեքիաթները թող գնան, պատմեն իրանց տերերին։ Մի քանի օլիգարխ Արարատյան դաշտավայրում հեկտարներով այգիներ ու ջերմոցներ են շահագործում, դրա համար էլ գյուղացու ջուրը օրերով կտրում են։ Անգամ դրա արդյունքում կանալում արդեն նեխահոտ է տիրում։ Ընտանիքներ կան, որ էդ ծիրանի հույսին են, որ մի քանի կոպեկ մնա, համ վարկերը փակեն, համ ընտանիքի սոցիալական խնդիրները լուծեն, համ էլ կարողանան իրենց զինվոր տղերքին գնան, տեսնեն։ Իսկ հիմա ոչ էն ա՝ վարկերը փակենք, ոչ էն ա՝ կոմունալ մուծենք, ու ոչ էլ էն ա՝ կարանք գնանք զինվորին տեսության։ Գոնե այս անգամ վարչապետը մի բան անի ու իր խոսքը գործ սարքի։ Հակառակ դեպքում կստացվի, որ կառավարությունն ու գյուղնախարարությունը մարզպետարանի հետ լավ շոու են անում։ Եթե այս խնդիրը չլուծվի, ողջ գյուղով՝ ահել-ջահել, մեր ու մանուկ, այս անգամ փակելու ենք Երևան-Երասխավան գլխավոր ճանապարհը»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video) Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով Իսրայելը հիաuթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ ռшզմական ճնշման նվազեցմամբ Կռիվ Փաշինյանի ու քաղաքացու միջև․ «Դուք 5000 տղաների մահվան պատճառն եք, դուք Արցախ եք հանձնել» (video) Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել հենց որ Կիևն ու Զելենսկին կայացնեն անհրաժեշտ որոշումը. Պեսկով Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռներով սուզանավ է ուղարկել Եվրոպա Երևանում Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի․ Սուրենյանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am