Ընդդիմությունը ճիշտ է, դուք սխալվում եք

Այսպիսով՝ 8-րդ գումարման Ազգային ժողովն սկսեց իր աշխատանքները։ Առաջին օրվա տպավորությունները հակասական էին, ընդդիմության հասցեին ուղղված մեղադրանքներ կային, թե էմոցիոնալ էին, իրենց գործողությունները կառուցել էին Սյունիքի կալանավորված համայնքապետերի ազատության խնդրի վրա, որոնցից երկուսը Հայաստան դաշինքից ընտրված պատգամավորներ են: Նիստի ընթացքում ընդդիմադիրներն անընդհատ եւ հետեւողականորեն իրենց քաղաքական օրակարգն էին բարձրացնում՝ պահանջելով ազատ արձակել Մեղրիի եւ Սյունքի համայնքապետեր Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին, հարցեր, ելույթներ հնչեցնելուց զատ դաշինքի պատգամավորներն իրենց ընկերների նկարներով միանման շապիկներ էին հագել, բռունցքներով հարվածում էին սեղաններին՝ այդպիսով իշխանությունների ուշադրությունը հրավիրելով, կամ միայն կալանավորված գործընկերների անունները հնչեցնելիս էին ոտքի կանգնում եւ ծափահարում:
Ոմանք սա որակեցին ապաքաղաքական շոու, բայց ինչ պետք է աներ ընդդիմությունը, երբ դիմացինը նման որակի իշխանություն է: Ինչ էին ակնկալում ընդդիմությանը քննադատողները, որ Նիկոլ Փաշինյանի հավաքագրած զանգվածի հետ ընդդիմությունն ինտելեկտուալ բանավեճի՞ պետք է մտներ:
Այո, ամեն ինչ նորմալ էր, ամեն ինչ առավել քան ճիշտ էր ու տեղին: Նախ անչափ կարեւոր էր անազատության մեջ գտնվող ընկերների հարցն առաջին պլան բերելը, դա նաեւ ուղերձ էր բոլոր նրանց, ովքեր պատրաստ են պայքարել ընդդեմ իշխանությունների, բայց մտավախություններ ունեն, որ հաշվեհարդարի զոհ կդառնան եւ կմնան միայնակ: Ընդդիմադիր խմբակցությունն, այսպիսով, ցույց տվեց, որ որեւէ հալածյալի չի մոռանալու, չի անտեսելու եւ ցանկացած քաղաքական օրակարգից վեր է դասելու յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանության հարցը: Ընդհանրապես այդ համայնքապետերի կալանավորումից հետո քաղաքացիներն իրենք պետք է կոտրեին կառավարության դռները՝ թեկուզ մի քանի հարյուր, մի քանի տասնյակ լինեին, բայց դա տեղի չունեցավ ու չի բացառվում, որ մեծապես ազդեց վախի գործոնը:
Ի դեպ, այսօրվա նիստը մեկ անգամ եւս արդարացրեց Ռոբերտ Քոչարյանի՝ խորհրդարան չգնալու հաշվարկի ճշմարտացիությունը, Քոչարյանի փաստերը ճիշտ էին, գնար, որ ինչ աներ այսպիսի մակարդակի խորհրդարանում, բայց մյուս կողմից՝ իր թիմը բավականին ծրագրված գործեց, ինչպես որ խոստացել էին, դժոխքի վերածեցին առաջին նիստը:
Նիստը նախագահող Կնյազ Հասանովը հազիվ էր դիմանում, երբեմն աղիողորմ խնդրում էր շուտ ավարտեն, ինքը հոգին ազատի ու գնա:

Ի հեճուկս լրատվական արտահոսքերի, որ դաշինքի ներսում պառակտումներ կան, դաշինքը պայքարի այս ճանապարհով էլ ավելի ընդգծեց միասնականության գերակայությունը, ողջունելի քայլ էր նաեւ երկու դաշինքների համատեղ գործողությունները, միասնական լքեցին դահլիճը, աջակցեցին միմյանց, «Պատիվ ունեմ»-ը «Հայաստան» դաշինքից առաջադրեց նախագահի թեկնածու եւ այլն, ինչը նախորդ խորհրդարանների ընդդիմադիրների պարագայում չէինք տեսնում։
Բայց ընդդիմությունը պետք է հասկանա, որ կազմակերված պայքարը խորհրդարանի պատերից պետք է դուրս բերել փողոց եւ վերածել համազգային պայքարի, եթե խնդիրն, իրապես իշխանափոխությունն է:

Իհարկե, շատերը կհամարեն, որ «Հայաստան» դաշինքի կալանավորված անդամներին ազատելը ԱԺ-ի խնդիրը չէ եւ անիմաստ էր պատգամավորների ակցիան, բայց ինչպես կարող էին նրանք հանգիստ գալ եւ մասնակցել այսօրվա նիստին, երբ իրենց ընկերները, պատգամավորները անազատության մեջ են: Իհարկե, կալանավորված պատգամավորները չազատվեցին այս ակցիաներով, բայց համենայն դեպս հարցը բերվեց օրակարգ, իսկ իշխանությունը ստիպված եղավ լսել իրեն ուղղված դաժան քննադատությունները, որոնք դաշինքն իրականություն դարձրեց ոմանց կողմից անլուրջ բնորոշումը ստացած իրենք իրենց հարցուպատասխանի միջոցով:

Անի Սահակյան

դիտվել է 3179 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am