Հիվանդանոցում մահացավ նաև 80-ամյա տատիկը. մինչ այդ, մահացել էր նրա 3-ամյա թոռնիկը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ նույն վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ հարուցված ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով քրեական գործը փոխանցվել է նույն վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 22-ին, Դ. Մարտիրոսյանի որոշմամբ քրեական գործը հարուցվել է նույն հոդվածի 3-րդ մասի, այն է՝ ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազնգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ հատկանիշով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված քրեական գործը հարուցվել է հունիսի 14-ին, ժամը 11։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Խաչատրյանի կողմից իր վարած BMW մակնիշի 01 ԼT 022 համարանիշի ավտոմեքենայով Ա. Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում Ծովակալ Իսակովի 52/1 շենքի բնակիչներ՝ 80-ամյա Ծաղիկ Գրիգորյանին և 3-ամյա Սերյոժա Գևորգյանին վրաերթի ենթարկելու փաստով։ Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, որտեղ հունիսի 15-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 3-ամյա Ս. Գևորգյանը մահացել էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2 օր առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է նաև Ծ. Գրիգորյանը։ Վերջինս 3-ամյա Ս. Գևորգյանի տատիկն էր։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։ Նշված քրգործը հարուցվել էր հունիսի 15-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 3-ամյա Սերյոժա Գևորգյանի մահվան փաստով։ Հունիսի 14-ին, ժամը 11։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Խաչատրյանը իր վարած BMW մակնիշի 01 ԼT 022 համարանիշի ավտոմեքենայով Ա. Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Ծովակալ Իսակովի 52/1 շենքի բնակիչներ՝ 80-ամյա Ծաղիկ Գրիգորյանին և 3-ամյա Սերյոժա Գևորգյանին։ Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից Ս. Գևորգյանը տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Տեղում աշխատանքները ղեկավարել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Դարբինյանը, ում նախապատրաստված նյութերն էլ փոխանցվել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video) Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով Իսրայելը հիաuթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ ռшզմական ճնշման նվազեցմամբ Կռիվ Փաշինյանի ու քաղաքացու միջև․ «Դուք 5000 տղաների մահվան պատճառն եք, դուք Արցախ եք հանձնել» (video) Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել հենց որ Կիևն ու Զելենսկին կայացնեն անհրաժեշտ որոշումը. Պեսկով Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռներով սուզանավ է ուղարկել Եվրոպա Երևանում Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի․ Սուրենյանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am