«Ծնկի բերել Թուրքիան՝ կրակով». Սենսացիոն բացահայտում. «Կրակի զավակները» ստանձնեցին հրդեհի պատասխանատվությունը

Թուրքիան արդեն մի քանի օր է պայքարում է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ։ Էրդողանը երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել: Հրդեհներն անկառավարելի են դարձել: Թուրքիայի՝ Միջերկրական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կրակի մոտ 70 օջախ: Բնական աղետի հետևանքով մահացել է 8 մարդ, սակայն մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա: Կա մի քանի հարյուր վիրավոր: Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում:

Ու մինչ Թուրքիան այրվում էր՝ մանրամասներ հայտնի դարձան Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Սահիբա Գաֆարովայի, Մուսթաֆա Շենթոփի և Ասադ Քայսերի կողմից ստորագրված «Բաքվի հռչակագրից»։ Հռչակագրում նշվել է, որ ռեգիոնալ խաղաղության համար անհրաժեշտ է այդ 3 երկրների ավելի համապարփակ համագործակցությունը: Կողմերը վերահաստատել են ահաբեկչության, կիբեռ հարձակումների, հիբրիդային պատերազմների և մի շարք երկրներում նկատվող իսլամաֆոբիայի դրսևորումների դեմ պայքարելու հարցում ստանձնած պարտավորությունները:

Հռչակագրում առանձին անդրադարձով շնորհավորանք կա ուղղված Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին «Հայաստանի երեսնամյա օկուպացիայից հետո տարածքային ամբողջականությունը վերականգնելու առիթով»: Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանի նախագահները «դատապարտել են Հայաստանին ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին չտալու համար», ինչպես նաև լիակատար համերաշխություն հայտնել Ադրբեջանին «ազատագրած տարածքները վերականգնելու և տեղահանված անձանց իրենց տներ վերադարձնելու հարցում»:

Թուրքիան կրակի մեջ էր, իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը՝ Ադրբեջանի օկուպացրած հայկական Շուշիում էր... Թուրքական պետական «TRT» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Շենթոփը խոսել է հայերի կողմից «Շուշիի ավերման» մասին՝ համոզմունք հայտնելով, որ Շուշին շուտով կվերականգնվի: Արցախի խաղաղ բնակավայրերի ռմբակոծման ու ավերման մեջ մեծ ներդրում ունեցած Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը անամոթաբար հայկական կողմին է մեղադրել բարբարոսության և ավերածություններ իրականացնելու մեջ: Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահները միասին շրջել են Ադրբեջանի կողմից զավթված հայկական բերդաքաղաքում: Շենթոփն ուղերձ է հղել Հայաստանին՝ կոչ անելով հրաժարվել «ագրեսիվ քաղաքականությունից»: Նա տարածաշրջանային կայունության և խաղաղության դեմ ուղղված քայլերի մեջ է մեղադրել Հայաստանին՝ նշելով որ խաղաղությունն առաջին հերթին Հայաստանի ժողովրդին է անհրաժեշտ:

Թուրքական-պակիստանա-ադրբեջանական եռամիասնության ագրեսիվ քաղաքականությանը զուգահեռ Թուրքիան հայտնվել է կրակների մեջ: Էրդողանը Թուրքիայում հրդեհից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել: Աղետի գոտում են հայտնվել Անթալիայի, Մերսինի, Օսմանիեի, Մուղլայի և Ադանայի՝ հրդեհից տուժած շրջանները: Էրդողանը հայտարարել է, որ պետությունը մոբիլիզացնում է իր բոլոր միջոցները անտառային հրդեհները վերահսկելու և հանգեցնելու համար:

Էրդողանը Գյուղատնտեսության և անտառի նախարար Բեքիր Պակդեմիրլիի, շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումի և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հաճախ հեռախոսազրույց ունենալով տեղեկատվություն է ստանում անտառային հրդեհների վերահսկման վերաբերյալ ուսումնասիրությունների և զարգացումների մասին: Հայտնելով, որ պետությունը մոբիլիզանում է հրդեհները վերահսկելու և ամբողջությամբ մարելու համար, Էրդողանը հայտարարել է, որ իրենք քաղաքացիների կողքին են `վերքերը բուժելու համար:

Այնուհետև Էրդողանը հայտարարել է կասկածյալի ձերբակալության մասին, որը կարող է ներգրավված լինել երկրում անտառների զանգվածների հրկիզմանը: «Միլասում բռնկված հրդեհի գործով մեկ մարդ է ձերբակալվել: Մեր պարտքն է գտնել նրանց, ովքեր այրում են մեր անտառները»,-ասել է Էրդողանը Մարմարիս քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, որ թուրքական իշխանությունները հետաքննում են երկրի հարավում մոլեգնող սաստիկ անտառային հրդեհների պատճառները, դիտարկվում է նաև հրկիզման տարբերակ, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները: Եթե լինեն այնպիսի դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ապա նրանք ամենախիստ պատիժը կկրեն»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անթալիայի ճգնաժամային կենտրոնում, որտեղ ժամանել էր հրդեհի վայրերում տիրող իրավիճակին ծանոթանալու համար:

Նկատենք, որ Ռուսաստանը ակտիվ աջակցություն է հայտնում Թուրքիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ և վերահաստատել, որ ՌԴ բազմակողմանի աջակցություն կտրամադրի անտառային հրդեհները մարելու համար։

Նշենք, որ Թուրքիայում անտառային հրդեհներն անվանում են «ահաբեկչական»՝ կասկածելի համարելով միանգամից 5 շրջաններում։ Թուրքիայի Մեծ ժողովի պատգամավոր Շամիլ Այրիմը Haqqin.az-ին հայտնել է, թե հրդեհի ծավալներն անհամեմատելի են նախորդ տարիներին արձանագրված դեպքերի հետ և ավելացրել. «Թուրքիայում հրդեհները կապում են ոչ միայն կլիմայական փոփոխություններով, այլև հնարավոր սաբոտաժով։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և կատարվածի համար բոլոր մեղավորներն իրենց արժանի պատիժը կստանան։ Հրդեհները կարող են լինել նաև ՔԲԿ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների ձեռքի գործը։ Ամեն դեպքում, իշխանությունները խոստացել են հստակություն մտցնել հրդեհների առաջացման հարցում։ Հնարավոր է՝ արդեն այս երեկոյան լուրերի թողարկումներում կլինի թուրքական դատախազության պաշտոնական հաղորդագրությունը»։ Իսկ պատգամավոր՝ Օրհան Էրդեմը ակնարկներ է արել․ «Թուրքիայի կողքին շատ անկայուն տարածաշրջաններ կան՝ Հայաստան, Իրաք և այլն։ Նաև երկրի ներսում կան ուժեր, որոնք ձգտում են միջէթնիկական բախումներ առաջացնել։ Ուստի, դիտարկվում են հրդեհների առաջացման բոլոր տարբերակները՝ կրակի հետ ոչ ճիշտ վարվելուց մինչև ահաբեկչական խմբավորումների կողմից միտումնավոր հրկիզումներ»։

Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներում խիստ ուշագրավ տեղեկություն հայտնվեց: Թուրքիայում ահաբեկչական համարվող «Կրակի զավակներ» կազմակերպությունը պատասխանատվություն է ստանձնել Թուրքիայում հրդեհների համար: Այս տեղեկությունը հայտնել է Թուրքիայում արգելափակված քրդական լրատվական ծառայությունը: Այդ կազմակերպությունը կապված է նաև Անկարայի կողմից ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։

Կազմակերպության տարածած հաղորդագրությունում որպես հիմնավորում նշել են. «Քանի որ թուրքական ռեժիմը չի հասկանում այլ լեզու, ժամանակն է նրանց ծնկի բերել՝ կրակով: Մենք կոչ ենք անում մեր բարեկամներին դարավոր ռևանշի՝ հաղթանակի հասնելու համար: Մենք չենք մոռացել, թե դուք ինչեր եք արել հարյուրամյակներ շարունակ և պետք է պահանջենք պատասխանատվություն»:

Ի դեպ, կազմակերպությունը իրենց որպես թշնամի է անվանել՝ «թուրք զինվորներին, թուրքական ոստիկանությանը, կեղծ մամուլին, ֆուտբոլային թիմերին, որոնք ողջունում են թուրք զինվորներին, ընդհանրապես՝ Էրդողանին սատարող բոլորին»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8691 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am