«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանությունների կողմից իրավական գործընթացների անվան տակ քաղաքական հետապնդումները շարունակվում են: Այս անգամ պատերազմ է հայտարարվել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի նկատմամբ:
Բանն այն է, որ անցած տարի Քննչական կոմիտեն Արման Սահակյանին ներգրավել էր որպես մեղադրյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով: «Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երեւանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ, որով նախաքննությունը դեռեւս շարունակվում է»,-ասվում էր Կոմիտեի տարածած հաղորդագրությունում: Սակայն այս ամենը դեռ քիչ չէ, ՀԿԳ վարչությունում եւս մեկ քրեական գործ կա հարուցված մեկ այլ ուսումնական հաստատության հետ կապված, որով անցնում են նաեւ Սահակյանի ընտանիքի անդամները:
Սա էլ դեռ քիչ չէ, իրավապահները փորփրում են Սահակյանի՝ վարչության պետ եղած անցյալը եւ նրա աշխատանքի հետ կապված փորձում են թերացումներ գտնել: Այսինքն՝ սա ոչ թե իրավական, այլ զուտ քաղաքական գործընթաց է»:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը