Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների կողմից բերված բողոքը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ ասվում է. «Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի առնչությամբ, ՊԵԿ-ը հայտնում է, որ 2020թ.-ի սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել էր նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, քրեական գործով մեղադրյալ Միքայել Արայի Մինասյանի նկատմամբ, որը նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ), կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը պաշտպանների կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

2020թ.-ի դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը բեկանելու և գործը նոր քննության՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու մասին:

- Կոմիտեն հարկ է համարում նշել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա, և դրանց ընթացքում դատարանների կողմից քննության առարկան չէին դարձել, և անդրադարձ չէր կատարվել Մ.Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին:

- 2020թ.-ի դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը հիշյալ որոշումը կայացնելիս կրկին հիմք էին ընդունվել ընթացակարգային նորմերի կարգավորումները, և որոշման մեջ անդրադարձ չէր կատարվել մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին:

- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, հիմնավորված է համարել Մ.Մինասյանին մեղսագրվող մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, դրանք գնահատել է իրավաչափ, և 10.06.2021թ.-ին որոշում է կայացրել Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարելու մասին:

-️ Հիշյալ դատական ակտը Մ.Մինասյանի պաշտպանների կողմից կրկին բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, որը, քննելով ներկայացված բողոքը և բողոքի դեմ՝ նախաքննական մարմնի ու քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի առարկությունները, 29.07.2021թ.-ին որոշում է կայացրել պաշտպանների կողմից բերված բողոքը մերժելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 626 անգամ
Լրահոս
Իբրև անառակ որդի վերադառնալու համար շատ կարևոր է ապաշխարելը և այդ մասին խոստովանելը. Հայր Սամվել Փաշինյանը պատրաստ է զոհաբերել բոլորին՝ կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար․ պատգամավոր Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կապված է Բաքվի և Երևանի հարաբերությունների հետ․ թուրք պատգամավոր #ՈՒՂԻՂ․ Ալիևին միջազգային քրեական դատարանում սպասում են․ Նարինե Դիլբարյան (video) ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման Պաշտոնանկ արված ոստիկանապետի երեք տեղակալները նշանակվել են ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական և օգնական Միացյալ Նահանգների հետ գործարքը մոտ է իրականացմանը. Արաղչի Քրիստինե Վարդանյանը հեգնում է Փաշինյանին Կործանվել է Սու-30ՍՄ կործանիչ Նախագահի գրասենյակից հափշտակվել է ավելի քան 140 հազար դոլար Ուկրաինական բանակը դժգոհ է արևմտյան արտադրության անօդաչու թռչող սարքերից Առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ Եթե հնարավոր էր կենսաթոշակները բարձրացնել, ապա ինչո՞ւ մինչ այժմ չէր արվում. Հայկ Ֆարմանյան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության nչնչացման նոր դեպքեր Թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է,սեփական աթոռը պահելու համար՝ բարոյազուրկ դրսևորում Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի ՀՀ հետպատերազմյան վերականգնումը Ստացվում է՝ երևանցիները կզրկվեն գիշերային ժամերին ջրից օգտվելու հնարավորությունից․ Գառնիկ Դանիելյան Անկարայում քննարկվել է ռուս-ուկրաինական կարգավորման գործըթնացը Հայկական երկաթուղու կոնցեսիայի դադարեցումը կարժենա շուրջ 104 մլրդ դրամ. «Ազատություն» Նվեր Կոստանյանը մանրամասներ է հայտնում կենսաթոշակի ավելացման վերաբերյալ ՀՀ-ի առաջ կանգնած է ոչ թե խաղաղության և պատերազմի, այլ խաղաղության տարբեր մոդելների ընտրության հարցը Սպասվում են տեղումներ՝ ձյան, ձնախառն անձրևի տեսքով Խիստ լարվել են Գագիկ Ծառուկյանի և Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հարաբերությունները Սաղ գյուղացիք թողել գնացել են, սաղի դուռը փակ է․ Գնդեվազի բնակիչ (video) Ինչի՞ց է վախեցած Նիկոլը, ինչու՞ հեռացրեց փոխոստիկանապետերին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am