Կրակոցներ Երևանում. գլխի մասում հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 23-ամյա քաղաքացի

Երեկ՝ հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի 108/7 հասցեում գործող խանութի մոտ կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կմեկներ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը, ժամը 14:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ «գլխի հրազենային վնասվածք» աշխոտրոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբի մի մասը ՝ բաժնի պետ Զոհրաբյանի գլխավորությամբ, մեկնում են հիվանդանոց, որտեղ պարզում են, որ հրազենային վնասվածք ստացողը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 23-ամյա Արման Հովսեփյանն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 13:10-ի սահմաններում նշված հասցեի մոտ Ա. Հովսեփյանն ու նրա եղբայրը՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Արթուր Հովսեփյանը, ով աշխատում է «Ավեստաս» ՍՊԸ-ում, անհայտ անձի հետ վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ էլ իրենց անծանոթ անձնավորությունը կրակել է Արմանի գլխին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եղբայրները հրաժարվել են կատարվածի մասին ոստիկաններին տեղեկություններ հայտնել և միայն ոստիկանների ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ –հետախուզական գործողությունների արդյունքում է որոշ մանրամասներ պարզվել: Ժամեր անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիա- Սեբաստիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզում են անծանոթ անձի ինքնությունը և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանություն է ներկայանում 25-ամյա Խդր Ամոյանը և խոստովանում, որ ինքն է վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկել եղբայրներին, որի ընթացքում էլ իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոցներ է արձակել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Ամոյանը աշխատում է «ԳԻՄԱՍ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ, իսկ գազային ատրճանակն էլ հաշվառված է իր անվամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 172 անգամ
Լրահոս
«Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video) Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով Իսրայելը հիաuթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ ռшզմական ճնշման նվազեցմամբ Կռիվ Փաշինյանի ու քաղաքացու միջև․ «Դուք 5000 տղաների մահվան պատճառն եք, դուք Արցախ եք հանձնել» (video) Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել հենց որ Կիևն ու Զելենսկին կայացնեն անհրաժեշտ որոշումը. Պեսկով Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռներով սուզանավ է ուղարկել Եվրոպա Երևանում Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի․ Սուրենյանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am