«Առաքելություն»՝ չգործող կուսակցություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երբեմնի դաշնակից, նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը, ով ընտրություններից հինգ պակաս հրաժարական տվեց նախարարի պաշտոնից եւ Արցախի սոցապնախարար Մանե Թանդիլյանի հետ պետք է կուսակցություն ստեղծեր ու մտներ ԱԺ, անհայտ պատճառներով հայտնվեց լուսանցքում։

Ընտրություններից հետո նա կարծես թե դիրքավորվել է ընդդիմադիր դաշտում եւ գրառումներ է անում՝ քննադատելով մե՛կ ԱԺ պատգամավորների հավելավճարը բարձրացնելու օրինագիծը, մե՛կ քաղաքապետարանի աշխատակազմի վարձատրությունը բազմապատկելու նախաձեռնությունը։ Ըստ որոշ լուրերի՝ պատրաստվում է մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, իսկ նրա շրջապատում խոսում են, որ համագործակցում է գործարար Ռուբեն Վարդանյանի հետ, ով աջակցում է այս քաղաքական ուժին եւ մտադիր է առաջիկայում քաղաքական դաշտի կարեւոր խաղացող դառնալ։ Սակայն բանն այն է, որ «Առաքելություն» կուսակցության, թերեւս, միակ հայտնի ներկայացուցիչը Մեսրոպ Առաքելյանն է, եւ անգամ նրա կուսակցությունից 2018-ին խորհրդարան անցած մի քանի պատգամավորները, որոնք ոչնչով աչքի չընկան, չեն ենթարկվում Առաքելյանին։

Երեկ պարզեցինք նաեւ, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից Լեւոն Հովհաննիսյանը, ով «Առաքելության» ցուցակով է ավագանի մտել, ոչ թե այդ կուսակցության ներկայացուցիչն է, այլ՝ ՔՊ-ի, ավագանի մտնելուց 1 տարի անց՝ 2019-ին, անկուսակցական Հովհաննիսյանն անդամակցել է ՔՊ-ին։ Մեզ հետ զրույցում հարցին, թե ինչպես էր հայտնվել «Առաքելություն»-ում, ասաց՝ կուսակցությունից առաջարկ է ստացել ու չի մերժել։ Ի դեպ, Հովհաննիսյանը քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման որոշման նախաձեռնողներից է»

դիտվել է 694 անգամ
Լրահոս
Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am