Նիկոլ Փաշինյանը հերթական թուղթը կստորագրի՝ Կրասնոդարի և Լոս Անջելեսի հայերի կյանքը փրկելու համար

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ հարձակում են սկսել Հայաստանի սահմանների վրա` Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ կորուստներ ունի նաև հակառակորդը։ ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմին հաջողվել է որոշ ժամանակով գրավել հայկական դիրքերից մեկը, որը մեր զինուժը հակահարձակման արդյունքում հետ է վերադարձրել։ Ավելի ուշ պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ Մոսկվան Բաքվի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Փաստորեն Հայաստանը մոսկովյան բանակցությունների նախաշեմին գտնվել է պատերազմի մեջ, այլապես կրակի դադարեցման շուրջ Մոսկվայի միջամտությունն անհասկանալի կլիներ։ Առավել անհասկանալի ու խիստ կասկածելի է մոսկովյան բանակցությունների թեման, ինչի՞ շուրջ է ձեռք բերվել պայմանավորվածությունը և ի՞նչ պայմանով կամ ինչի՞ դիմաց է ադրբեջանական կողմը համաձայնել կրակի դադարեցմանը։

Սա հետևանքն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որի ստորագրման համար Փաշինյանը հիմնավորում էր ներկայացնում, թե գնացել է այդ քայլին՝ տասնյակ հազարավոր զինվորների կյանքը փրկելու համար։ Պետք է հասկանալ, թե ինչ նոր ցավոտ թուղթ է նախապատրաստվում և ինչ հիմնավորմամբ է այն ստորագրվելու։ Թերևս կարելի է հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը, նոր թղթի տակ ստորագրելով, փրկում է Կրասնոդարի և Լոս Անջելեսի հայության կյանքը։ Կարևորն այստեղ փրկելու գաղափարն է, որ հետագայում դավաճանությունը և հայրենիքը պլանավորված հանձնելու ծրագիրն արդարացված լինի։

Տեղի ունեցող կրակոցները, նոր ցավալի զոհերն ու վիրավորները նաև հաստակ պատասխանն են մի շատ կարևոր հարցի․ հանձնելով Արցախը՝ Շուշին ու Հադրութը ներառյալ, մենք, միևնույնն է, տևական խաղաղություն չենք ունենալու։ Ընդամենը փոխվեց մեր տղաների զոհվելու վայրը․ նախկինում նրանք զոհվում էին Արցախի տարածքում, հիմա նրանք հակառակորդի գնդակից զոհվում են Գեղարքունիքում և Սյունիքում։ Կրակոցների ձայնն ավելի մոտիկից է լսվում, և մենք կանգնած ենք նոր տարածքներ հանձնելու շեմին։ Հիմա այդ գործընթացի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում՝ նոր զոհերի գնով։

Փաստորեն, նոյեմբերի 9-ի համաձայնագիրն արդեն առոչինչ է, որովհետև չկրակելու պայմանը պահպանված չէ, չի կատարվել նաև գերիների վերադարձի պահանջը։ Բայց ամբողջ խնդիրն է այն է, որ այդ խախտումները իրավական հետևանքներ չեն առաջացնում։ Սովորաբար համաձայնագիրը կամ փաստաթուղթը ունենում է լիարժեք կարգավորումներ հնարավոր բոլոր դեպքերի համար։ Այս պարագայում չկա կարգավորում, հետևաբար, քանի դեռ կարգավորում չկա, անընդհատ կարող են լինել խախտումներ։ Իսկ Ադրբեջանը վստահաբար կշարունակի պահանջել ավելին։

Վերջնական նպատակը Հայաստանն ամբողջությամբ գրավելն է լինելու, և մենք առայժմ մաս-մաս կամ քիչ-քիչ գնում ենք այդ պահանջին համաձայնելու կործանարար ճանապարհով։ Հունիսի 20-ին ընտրելով Նիկոլ Փաշինյանին ու նրա թրքահաճո թիմին՝ հայ ժողովուրդը տվեց իր համաձայնությունը՝ Հայաստանը թշնամուն հանձնելու ու նոր զոհեր տալու թուրքական ծրագրին։
Ապագա կար, և այդ ապագան արդեն ներկա է։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3377 անգամ
Լրահոս
Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am