Թուրքիան Կատար է տեղափոխել իր զինվորականների առաջին խումբը
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է Կատարում ստեղծվելիք թուրքական ռազմաբազա առաջին փոխադրումներն անելու մասին: Նշվում է, որ թուրքական կողմը Դոհա է ուղարկել 5 զրահամեքենա և 23 զինվորական: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:
