Փաշինյանի խոստացած «Ապագան» շատ արագ վրա հասավ

Գիշերը և այսօր առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում, հայկական կողմից զոհվել է երեք, վիրավորվել՝ երկու զինծառայող, ադրբեջանական կողմն առայժմ հաղորդել է իր երկու վիրավորի մասին: «Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - հայտարարեց Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Ավելի ուշ նախարարությունը հետևյալ հաղորդագրությունը տարածեց. - «Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն: Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար»։ Ավելի ուշ, Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ ժամը 9:20-ի դրությամբ, ադրբեջանցիները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր՝ տալով կորուստներ, իսկ փոխհրաձգությունը շարունակվում է:

Հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ իր տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. «Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։ Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:

Ժամեր անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ: «Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հաղորդեց, որ Բաքուն ընդունել է հրադադարի՝ ռուսական կողմի առաջարկը, մեղադրել հայկական կողմին հրադադարը չպահպանելու մեջ ու պնդել, որ հայկական կողմը տանկեր ու ականանետեր է կիրառում։

Ստեղծվածն ակնհայտ է, որ հետևանք է այն սպասումների, որոնք արդեն մի քանի ամիս ունեն Թուրքիան ու Ադրբեջանը: Հիմա միակ հարցը, որ մեզ հետաքրքրի, դա հետևյալն է՝ ինչ պայմաններում կարող է հաստատվել խաղաղություն, եթե այն առաջիկայում իսկապես հաստատվի ու լինի երկարատև:

Այսինքն, եթե Փաշինյանը բանավոր խոստացել է հայկական կողմից կոնկրետ զիջումներ՝ Բաքուն հետ չի կանգնելու: Պատահակա՞ն է, որ քանի ժամ է անցել հայ-ադրբեջանական հերթական լարումից, իսկ Փաշինյանը լռություն է պահպանում: Դե իսկ Արմեն Սարգսյանի մասին չեն խոսում. Նրա՝ երկրում լինել, կամ չլինելը որևէ ազդեցություն չի ունենում Հայաստանում իրադարձությունների հետ:

Ընդհանուր առմամբ, հիմա Փաշինյանի բոլոր համակիրներին պետք է հարցնել՝ սա՞ էր ձեր «ապագա կա, կա ապագա»-ն: Մենք համոզեցին, որ այո՛, «կա ապագա», և այն բավական արագ եկավ: Մնում է հասկանալ, թե ինչ պայմաններում կարող է հարաբերական անդորր կնքվելու ու ինչու էին Էրդողանն ու Ալիևն այդքան ցանկանում, որ Հայաստանում շարունակեր իշխանավարել հենց Փաշինյանը: Նրանք հավատում էին Փաշինյանի խոստացած «Ապագային»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2277 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am