Ծաղր պատերազմի ու զոհերի նկատմամբ

Ազգային ժողովի ապագա խոսնակ Ալեն Սիմոնյանը նախօրեին հայտարարեց, որ իշխող ուժն արդեն որոշել է «տարօրինակ պատերազմի» հարցով ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, որը պետք է քննի 44-օրյա պատերազմին առնչվող հարցերը։ ՔՊ-ն մտադիր է այդ հանձնաժողովում ներգրավել արտախորհրդարանական ընդդիմությանը․«Փորձենք հասկանալ՝ օրենսդրական ի՞նչ լուծումներ ենք տալիս, որպեսզի արտախորհրդարանական ուժերը ներառված լինեն քննիչ հանձնաժողովում»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ Թե որոնք են այդ ուժերը, Սիմոնյանն ասաց, որ դրա հավակնորդներ կարելի է համարել այն ուժերին կամ այն ֆորմատը, որը Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է եւ արդեն մեկ-երկու անգամ հանդիպել է այդ ուժերի հետ։ Ասել է, թե բոլոր նրանք, որոնք ընտրություններից հետո շտապեցին սեղմել Փաշինյանի արնաթաթախ ձեռքը եւ լեգիտիմացնել նրա ընտրությունն ու այսուհետ Հայաստանում կատարվող ցանկացած գործընթաց:


Իշխանությունը լավ գիտեր, որ խորհրդարանական ընդդիմության առաջին քայլը լինելու է նման հանձնաժողովի ձեւավորումը, դրա համար ունեն բավարար ձայներ, այդ պատճառով էլ մեկ քայլ առաջ են ընկել, իսկ թե ինչու են ներգրավվում արտախորհրդարանականներին, դա էլ կարելի է հասկանալ: Իշխանությունը հնարավորինս շատ հանցակիցներ է ներգրավվում, որպեսզի քաղաքական դհոլների աղմուկ-աղաղակով փորձի լռեցնել ճշմարտության ձայնը, սլաքներն ուղղելի դեպի այլ՝ օրինակ բանակի ու ԳՇ նախկին պետի ու ղեկավարների կողմը, որպեսզի Փաշինյանն ու իր հանցակիցները ջրից չոր դուրս գան: Հակառակ պարագայում, եթե իշխանությունը ցանկություն ունենար քննել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ու պատճառները, ապա դա կաներ անցած ութ ամիսների ընթացքում՝ իրավապահ կառույցների միջոցով կամ էլ կստեղծեր նման հանձնաժողով, մանավանդ որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը նման պահանջով ԱԺ նախագահին էր դիմել:


«Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Գեղամ Նազարյանը, որն այս պատերազմում կորցրել է որդուն, ամենադիպուկն էր բնորոշել, որ չի կարող իշխանությունն անաչառ քննություն իրականացնել, դա նույնն է, որ
Թալեաթն ու Էնվերը քննիչ հանձնաժողով կազմեին՝ Հայոց Ցեղասպանությունը քննելու համար: Իսկ ընդհանրապես ՝ ինչպես է իշխանությունը նման հանձնաժողով ստեղծում այս պահին, երբ ըստ էության պատերազմը չի ավարտվել եւ այն Արցախից տեղափոխվել է Հայաստան, մենք չհայտարարված պատերազմի մեջ ենք:
Աթե նման հանձնաժողով ստեղծելու իմաստն այն է, որ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ իր մտքի գոհարները շաղ տալու, ընդդիմության հաշվին ինքնահաստատվելու հնարավորություն ստանա, ապա պետք է նրան հիասթափեցնել, որ ցավալիորեն ինչպես 44 –օրյա պատերազմը եկավ ու կտրեց նրա երկար լեզուն ու ջրեց ապրիլյան պատերազմի միֆը, այնպես էլ Հայաստանի գլխին կանգնած ներկայիս սպառնալիքներն են ջրելու 44-օրյա պատերազմը:

Անի Սահակյան

դիտվել է 1892 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am